Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________________2024 թվականի   N     -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետը և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37–րդ հոդվածի 1–ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը (այսուհետ Ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի,
  • Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 954-Լ որոշումը։

 

 Հայաստանի Հանրապետության

              վարչապետ                                                              Ն.Փաշինյան

 

Հավելված N 1  

ՀՀ կառավարության 2024 թվականի

____________ N    -Լ որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՎ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. Պարենային անվտանգության ապահովման բաղադրիչ հանդիսացող սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այդպես էլ ազգաբնակչության առողջության ապահովման տեսանկյունից։
    2. Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունը և շրջանառությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» սկզբունքով, որում իր ուրույն դերն ունի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը:
    3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում հետագծելիության սկզբունքի կիրառումը՝ ազգաբնակչության, կենդանիների առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման երաշխիքն է։
    4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշման համաձայն՝ ագրարային ոլորտի առջև ծառացած կարևոր խնդիներից է համարվում հաշվառման համակարգի բարելավումը, որի լուծումներից մեկն է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը:
    5. Համակարգի ներդնումը և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը խթանիչ գործիք է անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար, ինչպես նաև անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողական ծրագրերի մշակման և իրականացման համար։
    6. Արդի ժամանակաշրջանում հրամայական է դարձել գյուղատնտեսական կենդանիների՝ խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) և մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ)  համարակալման և հաշվառման ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումն, ինչպես նաև կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը:

                                                                             

  1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
    1. Ներկայումս հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից։
    2. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների անասնգլխաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը կարող է բացասաբար անրադառնալ միջազգային շուկաներում կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի հասանելիության, պարենային անվտանգության ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) վրա, որը և հրատապ է դարձնում նախաձեռնել ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման գործընթացը, իսկ շահագրգիռ բոլոր կողմերի համար՝ հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծումը։
    3. Ծրագիր իրականացման կարևոր բաղադրիչ է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ ԱՆԻ ՊԱՍ), որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրումը և վերլուծությունը։
    4. Ծրագրի իրականացման գործընթացի կարևոր բաղադրիչ է ականջապիտակների ամրացումը, կենդանիների համարակալման ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-իN 1315-Ն որոշմամբ։
    5. Կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների առողջության պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցման համար անհրաժեշտություն է ԱՆԻ ՊԱՍ-ի և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը։
    6. ԱՆԻ ՊԱՍ-ի գործարկումը և կենտրոնացված ստույգ տվյալների բազայի առկայությունն ուղղակիորեն անդրադառնում է տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի` ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ցեղերի (ցեղայնության), տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման, ինչպես նաև ըստ սեռահասակային խմբի ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի գլխաքանակի տեղաշարժի վերահսկման գործընթացի վրա։
    7. Հայաստանի Հանրապետությունում ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի առողջության և բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտ նախապայման է Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի կողմից տրամադրված ստանդարտների համապատասխանելիության հավաստագրի առկայությունը՝ նույնականացման անհատական համարով։
    8. Պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում՝ միջպետական և միջազգային համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում տեղե­կա­տվու­թյան փոխանա­կման, ստան­դարտների տեղայնացման, ընթացակարգերի և չափանիշների ներ­դրման աշխատանքների իրականա­ցման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում ներդնել գյուղատնտեսական կենդանիների՝ ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի նույնականացման համակարգ։
    9. ԱՆԻ ՊԱՍ-ի կիրառումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծմանն ու կայացմանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
  2. Ծրագրի նպատակն է՝
  • ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացում․
  • հանրապետության տարածքում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության բարելավումը․
  • անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավումը․
  • կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը․
  • տավարաբուծության տեղեկատվական հարթակի կատարելագործումը․
  • կենդանիների կերակրման, պահպանման, անասնահակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, կենդանիների ծագման հումքի և մթերքի վերամշակման, պահեստավորման և իրացման արդյունավետության գնահատումը․
  • կենդանիների պահման, բուծման և օգտագործման ոլորտում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման համակարգի կատարելագործումը․
  • կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցումը․
  • սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, հետագծելիության ապահովումը։
  1. Ծրագրիիրականացման արդյունքում ակնկալվում է՝
  • հանրապետությունում միջոցառման իրականացման մեկնարկային տարվա ընթացքում համարակալել և հաշվառել ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ամբողջ առկա անասնագլխաքանակը, ներառյալ ընթացիկ տարվա հորթերը,գառները և ուլերը․
  • նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ապահովում․
  • հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի տեղաշարժի վերահսկում և հետագծելիության բարելավում․
  • կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրում․
  • տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում․
  • կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացում․
  • գյուղատնտեսական կենդանիների համար ռեգիստրի ստեղծում․
  • հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծում․
  • հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում․
  • ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի շարժի և տեղաբաշխվածության վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա՝ առավել արդյունավետ կազմակերպել առկա արոտավայրերի և խոտհարքների շահագործման կառավարումը․
  • ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալում և հաշվառում միջազգային չափանիշներին համապատասխան ։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  2. Ծրագրի լիարժեք իրականացման համար կարևոր նախապայման է հանդիսանում հանրապետությունում տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության վարման տեխնոլոգիայի, ԽԵԿ-ի, կովերի անասնագլխաքանակի, կովերի ծնելիության (80 տոկոս), ՄԵԿ–ի, մաքիների անասնագլխաքանակի, մաքիների ծնելիության (100 տոկոս), շրջանառու անասնագլխաքանակի շարժի (ծին, խոտան, իրացում և այլն), հնարավոր թաքնված գլխաքանակի առկայության և կրկնակի համարակալումների (ականջապիտակի կորուստ, փոխարինում) վերաբերյալ վերլուծությունները։
  3. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որը կրելու է շարունակական բնույթ։
  4. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն՝ (այսուհետ՝ Կազմակերպություն) անասնաբուժական ծառայություն մատուցող անասնաբույժների միջոցով։
  5. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման գործընթացի վերահսկումը, ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ՝ Տեսչական մարմին), իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկակատեղեկատվական սպասարկումը՝ Կազմակերպության կողմից։
  6. Ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով մեկնարկային տարվա համար համարակալման և հաշվառման գործընթացի պլանավորումն իրականացվելու է Կոմիտեի կողմից հրապարակված անասնագլխաքանակի տվյալների հիման վրա։
  7. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ականջապիտակի նույնականացման անհատական համարը պարունակում է կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն, որը հնարավոր է ստանալ ականջապիտակների վրա նշված արագ արձագանքման կոդի (այսուհետ՝ QR կոդ) և դրանցից առնվազն մեկի վրա առկա ռադիոհաճախային պիտակի՝ ռադիոհաճախականության նույնականացման համակարգի (այսուհետ՝ RFID) միջոցով, կամ միայն QR կոդի միջոցով։
  8. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, «Անասնաբուժության մասին» օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածների համաձայն պարտավոր են՝
  • անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը ծանուցել գյուղատնտեսական կենդանիների քանակների փոփոխությունների վերաբերյալ` նոր ձեռք բերված կամ տնտեսությունը լքած կամ անկած կամ սպանդի կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների դեպքում` 3 օրվա ընթացքում, իսկ տնտեսությունում նոր ծնված հորթերի, գառների և ուլերի դեպքում` 7 օրվա ընթացքում․
  • անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը 3 օրվա ընթացքում ներկայացնել նոր ձեռք բերված կենդանու անձնագիրը` առկայության դեպքում, և ձեռք բերված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը․
  • ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող հաշվառման և համարակալման ենթակա ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալումը, պատվաստումները, ախտորոշիչ հետազոտությունները․
  • անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայության համար ապահովել անասնապահական ֆերմայում և ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի նկատմամբ համապատասխան գործունեությունն ազատորեն իրականացնելու հնարավորություն․
  • անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին․
  • ապահովել օրենքով սահմանված այլ պարտականություններ։
  1. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն արգելվում է.
  • չհամարակալված ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները․
  • ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ականջապիտակների հանումը․
  • համայնքային արոտավայրերի և ջրելատեղերի օգտագործումը չհամարակալված և անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումներում չներառված ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի կողմից․
  • իրականացնել օրենքով սահմանված այլ սահմանափակումներ։
  1. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի անհատական համարը ամրագրվում է մեկ անգամ, ամբողջ կյանքի համար, սակայն անհատական համարները ենթակա են փոխարինման միայն դրանց բացակայության, անընթեռնելի լինելու և պատահական կրկնողությունների դեպքում։
  2. Նույնականացման անհատական համարով, QR կոդով, իսկ առկայության դեպքում առնվազն մեկ ականջին՝ RFID-ով, ականջապիտակներն ամրացվում են ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ականջներին՝ յուրաքանչյուրին մեկ հատ (զույգ) ականջապիտակ։
  3. Անասնաբույժի կողմից կենդանու վրա Նույնականացման համարը ամրացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան թվային տեխնիկայի միջոցով տվյալները մուտքագրվում են ԱՆԻ ՊԱՍ:
  4. ԱՆԻ ՊԱՍ մուտքագրվող տվյալները պարունակում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
  • սեփականատիրոջ տվյալները(անուն, ազգանուն, հասցե, կոնտակտային տվյալներ),
  • ԽԵԿև ՄԵԿ–ի հաշվառման վայրը (մարզ, համայնք, բնակավայր),
  • ամրագրված նույնականացման անհատական համարը (ականջապիտակի համարը),
  • համարակալմանամսաթիվը,
  • ԽԵԿ-իև ՄԵԿ–ի սեռահասակը,
  • ԽԵԿ և ՄԵԿ–ի ցեղը (ցեղայնությունը՝ մաքրացեղ, խառնացեղ, տոհմային)և արտակազմվածքի նկարագիրը (գույն, այլ տարբերակիչ նշաններ), 
  • անասնաբուժականպարտադիր անասնահակահամաճարակային  միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։
  1. Թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում՝ անասնաբույժը 7 աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության է ներկայացնում գրանցամատյանից քաղվածք ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալված տվյալները վերաբերյալ, ԱՆԻ ՊԱՍ մուտքագրելու նպատակով։  
  2. Թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում Կազմակերպությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է անանսաբույժին ապահովել թվային տեխնիկայով։
  3. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման գործընթացի բաղադրիչ է հանդիսանում ԱՆԻ ՊԱՍ-ից հաշվառված կենդանու Նույնականացման համարի ելքագրումը՝
  • ԽԵԿ-իև ՄԵԿ–ի անկման դեպքում սեփականատերը 3 օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը և հանձնում կենդանու ականջապիտակը,
  • ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի արտահանման կամ վերարտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձաիք սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացնում Տեսչական մարմնին և վերջինիս կողմից իրականացվում է ԱՆԻ ՊԱՍ–ից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը,
  • սպանդանոցային սպանդի դեպքում՝ սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողի կողմից սպանդանոցների կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով անմիջապես ելքագրվում է սպանդի ենթարկված կենդանու Նույնականացման համարը, իսկ ականջապիտակները 7 աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Կազմակերպության անասնաբուժական ծառայություն մատուցող անասնաբույժին։   
  1. Սպանդի նպատակով ներմուծված ԽԵԿ–իև ՄԵԿ–ի ներմուծված կեմդանու Նույնականացման համարները Տեսչական մարմնին կողմից մուտքագրվում են ԱՆԻ ՊԱՍ համակարգ՝ ներմուծման թույլտվություն տրամադրելուց հետո 1–աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Նույնականացման համարների ելքագրումն իրականացվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողի կողմից սպանդանոցների կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով։
  2. Բուծման նպատակով ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ներմուծման դեպքում Տեսչական մարմնինը 3–օրվա ընթացքում գրավոր տեղեկատվություն է ներկայացնում Նախարարություն՝ ներմուծված կենդանիներին համարակալելու և հաշվառելու նպատակով։
  3. Վերարտահանման նպատակով ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ներմուծման դեպքում գործընթացը 60 օր երկարաձգման պարագայում՝ Տեսչական մարմնին 3–օրվա ընթացքում գրավոր տեղեկատվություն է ներկայացնում Նախարարությանը՝ վերարտահանման նպատակով ներմուծված կենդանիներին համարակալելու և հաշվառելու համար։
  4. ԱՆԻ ՊԱՍ-ից հանված ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ականջապիտակները Կազմակերպության կողմից ակտավորվում և ոչնչացվում են։
  5. ԱՆԻ ՊԱՍ տվյալների մուտքագրման իրավասություն ունի Կազմակերպությունը (այդ թվում՝ անասնաբույժները) և Տեսչական մարմնին (այդ թվում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը), սահմանված իրավասությունների շրջանակներում։
  6. ԱՆԻ ՊԱՍ-ը որպես տեղեկատվական հարթակ, հասանելի է Նախարարության, Տեսչական մարմնինը, Կազմակերպության, ինչպես նաև ըստ ոլորտային առանձնահատկությունների կարող է հասանելի լինել Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, Կոմիտեին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (համայնքապետարաններ), համայնքը սպասարկող անասնաբույժներին, սպանդանոցներին և ոլորտային հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին։

 

  1. ԾՐԱԳՐԻԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
  2. Ծրագրիիրականացման ռիսկերն են՝

 

  • մեկնարկային տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների ծավալների թերակատարումը,
  • տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման գործընթացի իրականացմանը խոչընդոտների ստեղծումը,
  • նոր ծնված և համարակալման ենթակա հորթերի, գառների և ուլերի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը կամ տեղեկատվության տրամադրման ուշացումները,
  • ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման տվյալների՝ ԱՆԻ ՊԱՍ մուտքագրման տեխնիկական խնդիրները,
  • սերվերի ծրագրային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկակատեղեկատվական ապահովման խափանումները,
  • ծրագրի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների դադարեցումը կամ նվազումը։
  1. Ռիսկերը հաղթահարման հնարավոր ուղիններն են՝

1) գերատեսչությունների միջև փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացումը,

2) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

3) Տեսչական մարմնի կողմից վերահսկողության ուժեղացումը,

4) անասնաբույժների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացումը,

5) մասնագիտական հաստիքների ստեղծում (Կազմակերպություն, Տեսչական մարմին),

6) յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացում, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների (միջազգային դոնոր կազմակերպություններ և այլն) ներգրավում:

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
  2. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին։
  3. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար ըստ կենդանատեսակի մեկ պայմանական գլխի հաշվարկման համար սահմանվում են հետևյալ գործակիցները`
  • խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 1,0 միավոր,
  • մանր եղջերավոր կենդանիներ՝ 0,6 միավոր։
  1. Ծրագրի արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երեք բաղադրիչներից՝
    • անասնաբուժական պարագաների ձեռքբերում,
    • ներգրավված անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում,
    • հանրապետությունում տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման միջոցառման իրականացում։
  2. ԾՐԱԳՐԻՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
  3. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Նախարարության, Կազմակերպության և Տեսչական մարմնի կողմից։
  4. Մոնիթորինգի հիմնական նպատակն է՝ ԱՆԻ ՊԱՍ չհաշվառված ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի, չհաշվառված նույնականացման համարով ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի առկայության, ինչպես նաև սեփականատիրոջ, ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի նույնականացման տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը, նույնականացման համարների կրկնողության բացառումը, միևնույն վարչատարածքում (սեփականատեր, տնտեսություն) ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ականջապիտակների պարբերաբար կորուստների պատճառների, ինչպես նաև ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի մուտքերի (ծին, ներկրում) և ելքերի (սպանդ, անկումներ, արտահանում) ԱՆԻ ՊԱՍ մուտքագրման ժամկետների ուսումնասիրումը, ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը և այլն:
  5. Ծրագրի իրականացման ընթացքում Նախարարությունը Կազմակերպությունից կարող է պահանջել հետևյալ տեղեկատվությունները՝
  • ըստ մարզերի և համայնքերի՝ գրանցամատյաններում սեփականատերերի տնօրինության տակ գտնվող հաշվառված ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի գլխաքանակի և բաշխված Նույնականացման համարների,
  • մատուցված ծառայությունների,
  • հաշվառումից հանված, ակտավորման և ոչնչացման ենթակա ականջապիտակների վերաբերյալ:

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

 ___________-ի N    -Լ որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՎ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ

 

Հ/հ

Միջոցառում

Պատասխանատու կատարողները

Ժամկետները

Ֆինանասավորման աղբյուրը

1

Անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

յուրաքանչյուր տարի

(անհրաժեշտության դեպքում)

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2

Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,

   Տեսչական մարմնինը,

Կազմակերպությունուը համաձայնությամբ,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

Հասարակական կազմակերպություննր համաձայնությամբ,

Հիմնադրամներ համաձայնությամբ

յուրաքանչյուր տարի

առաջին և երկրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

 

3

Ականջապիտակների, սեղմիչ ակցանների, ռադիոհաճախա

կանության նույնականացման համակարգի (այսուհետ՝ RFID) գրանցող սարքի ձեռքբերում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

յուրաքանչյուր տարի

(անհրաժեշտության դեպքում)

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

 

4

Ծրագրով նախատեսված միջոցառման իրականացում

Կազմակերպություն

համաձայնությամբ

 

յուրաքանչյուր տարի

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

 

5

ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկում

   Տեսչական մարմնին

շարունակական

Ֆինանսավորում

 չի պահանջում

6

ԱՆԻ ՊԱՍ-ի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում

Կազմակերպություն

համաձայնությամբ

 

շարունակական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

 

 

  • Քննարկվել է

    23.02.2024 - 14.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2280

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

26.02.2024

Կրկին անգամ չեք անրադառնում որոշման ընդունման տնտեսական բաղադրիչին, այսինքն՝ սույն որոշման ընդունման պարագայում ինչպիսի տնտեսական արդյունքներ եք ակնկալում։ Ակնհայտ է, որ սա ամենամյա մեծածավալ ներդրումներ է ենթադրում, ինչպես, որ ներկայացրել եք՝ պետական բյուջեից։ Չկան արդյո՞ք խոշոր և մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժը հսկելու, հետագծելիությունն ապահովելու և կամ հիվանդություններն արդյունավետ կառավարելու ալտերերնատիվ այլ կոնցեպտներ, եթե կան, ապա, ո՞րն է այս առաջարկի առավելությունները, իսկ եթե չկան և սա միակն է, ապա առաջարկում եմ ներկայացնեք տեքստում։

Թաթուլ Ստեփանյան

26.02.2024

2020 թվականի ընդունված նույն խնդրին առընչվող ծրագրում ներկայացված էին այսպիսի ցուցանիշներ՝ <<2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան>>, խնդրում եմ մի քանի պարբերությամբ ներկայացնել, թե ինչպիսին է պատկերը սույն որոշման մեկնարկում։

Տեսնել ավելին