Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխության ընդունման արդյունքում նշված ոլորտի կարգավորումները կհամապատասխանեցվեն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին և տեխնիկական կանոնակարգերի համապատասխան պետական գրանցումն ևս կիրականացվի Առողջապահության նախարարության կողմից։

  • Քննարկվել է

    23.02.2024 - 15.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3025

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Բունիաթյան

13.03.2024

Ներկայիս պետական գրանցումներ իրականացնող համակարգն արդեն գործում է ՀՀ օրենսդրությանն և “Եվրասիական տնտեսական միության մասին” պայմանագրի դրույթներին համապատասխան։ Այս նախագծի իրականացումը կբերի բազմաթիվ բյուրոկրատական ձգձգումների, կսահմանափակի բիզնեսի գործունեությունը և կարող է բացասական տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Արդեն մի քանի տարի է, ինչ Յունիֆարմ ընկերությունը (նորկայացնում եմ ընկերությունը) գրանցում է արտադրանքը Հայաստանում և կարող ենք նշել այս ոլորտում աշխատող մեր գործընկերոջ մշտական մասնագիտական աճը, կոմպետենտությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը և բիզնես մշակույթը։ Այս ոլորտում բաց հարցերը լուծելու համար անհրաժեշտ են մոտեցումներ, որոնք թույլ չեն տա կորցնել նվաճումների մակարդակը և կնպաստեն այս ոլորտում պրոֆեսիոնալիզմի զարգացմանը։ Արդյո՞ք այս նախագծով նախատեսված փոփոխությունները լուծում են խնդիրները։ Հարգանքով՝ Լիլիթ Բունիաթյան

Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ

11.03.2024

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ Նախագծի ընդունման դեպքում տարիների արդյունքում կայացած մասնավոր ենթակառուցվածքների կարողությունները ոչնչացվելու են և փորձարկման լաբորատորիաները կրելու են լուրջ ֆինանսական կորուստներ։ Պետության կողմից նշված ծառայությունների մատուցումը չի լուծելու ԵՏՀ–ի կողմից հայտնված մտահոգությունները, որոնք որպես շարժառիթ և հիմնավորում նշված են փոփոխության հիմնավորումներում, քանի որ հենց նույն պետությանը պատկանող կազմակերպության կողմից են հիմնականում կատարվել կասկածելի մեծաքանակ պետական գրանցումները։ Հիմնավորումներում խեղաթյուրվել է ԵԱՏՄ իրավակարգավորումները, որպես հիմք նշված Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 12-րդ հավելվածը սահմանում է սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման կարգը։ Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցման հարաբերությունները կարգավորված են այլ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հավելված 9-ով սահմանված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրությամբ»։ Հավելված 9-ի 5-րդ կետի համաձայն Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանվող տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն անցկացվում է գրանցման (պետական գրանցման), փորձարկումների, համապատասխանության հավաստման, փորձաքննության ձևերով և (կամ) այլ ձևով։ Նույն կետի համաձայն Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնում են այն համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները, որոնք ընդգրկված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում։ Իսկ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գրանցումը (պետական գրանցումը) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են անդամ պետության՝ նշված աշխատանքների կատարման համար լիազորված մարմինները»: Վերոգրյալից ակնհայտ է, որ պետական գրանցումը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև, իսկ համապատասխանության գնահատումը իր հերթին կարող են իրականացնել համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները, որոնք ներառված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում։ Պետական գրանցման պարագայում նախատեսված է նաև լրացուցիչ կարգավորում, որ անդամ պետության օրենսդրությամբ պետական գրանցման համար կարող են լիազորվել մի քանի մարմիններ։ Հիմնավորումներում քողարկվել է այն փաստը, որ ԵԱՏՄ-ի մտահոգությունները և խնդիրը առաջացել է հենց Առողջապահության նախարարության կազմում գործող մարմնի կողմից կատարված՝ կասկածելի մեծաքանակ պետական գործողությունների արդյունքում։ Եվ ոչ առողջապահության նախարարությունն է կանխարգելել իր մարմնի գործողությունները և ոչ էլ Էկոնոմիկայի նախարարությունն է իրականացրել իր վերահսկողական գործառույթները խնդիրները բացահայտելու, կանխարգելելու և ԵԱՏՄ-ին մտահոգությունների մակարդակին չհասցնելու համար։ Անգամ խնդիրը արձանագրվելուց հետո էլ, պետական գրանցում իրականացնող ՀԳՄ-ների հետ խնդիրները քննարկելու, անբարեխիղճ վարքագիծ դրսևորած ՀԳՄ-ներին բարեխիղճ ՀԳՄ-ներից զատելու և մեղավորների նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու փոխարեն ԷՆ-ն գերադասել է պատասխանատվությունը իր վրայից փաստացի հանել և գցել այլ նախարարության վրա, ընդ որում նույն այն նախարարության, որի մարմնի գործողությունների արդյունքում էլ մեծամասամբ առաջացել է խնդիրը։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ բացակայում է նախագծի կապը Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ փաստաթղթերի հետ, մինչդեռ նախագիծը ուղիղ հակասում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, մասնավորապես հակադիր է ծրագրում նշված լաբորատոր կարողությունների, համապատասխանության գնահատման զարգացման նպատակներին, ոչ միայն չի խրախուսում նոր ներդրումները, այլև ՀԳՄ-ների կողմից կատարված միլիոնավոր ներդրումները չեն պաշտպանվում, հանգեցնելու են աշխատեղերի կտրուկ նվազմանը և ավելացնելու են գործազրկության մակարդակը և խոչընդոտելու են ոլորտի բարձրակարգ մասնագետների հետագա պատրաստմանը։ Նախագիծը ընդունվելու դեպքում օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդորդող 10 օրը։ Նախագիծը ուղիղ հակասում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Գործարարների համար գրավիչ Հայաստան» մեգանպատակին (էջ 68 - Հայաստանը դարձնենք տեղական և օտարերկրյա ներդրողների համար գրավիչ և հուսալի, տնտեսական մասնակիցների համար կանխատեսելի, խաղի հավասար պայմաններ երաշխավորող, տնտեսության կայուն զարգացման համար արդյունավետ կարգավորումներ և հասանելի որակյալ ծառայություններ (այդ թվում՝ ֆինանսական) առաջարկող երկիր), «Գիտելինքահենք Հայաստան» մեգանպատակին (էջ 69 - Բազմապատկենք և հավասարակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների և համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղակի և անուղղակի առաջարկն ու պահանջարկը)։ Հարգանքով՝ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Ա. Արարատյան

Դեմի ֆարմ ՍՊԸ

05.03.2024

Հարգելի գործընկերներ, Մենք գտնում եմք, քանի որ մեր կազմակերպությունը տարինեդի փորձ ունի ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ աշխատելու, որ ոլորտը կայացած է ։ Նշված նախագիծը արմատապես սխալ է մեր կարծիքով։ Այն չի լուծում խնդիրնեդ այլ ավելացնում է, քանի որ մենաշնորհ է ստեղծում և սահմանափակում բիզնեսների գործունեությունը։ Կարծում եմ , որ ոլորտում սահմանափակումները բերելու են բազմաթիվ խնդիրների, ժամանակի և ռեսուրսների սղության ։ Սա իրականում կայացած , տեխնիկապես հագեցած և պրոֆեսիոնալ անձնակազմով կազմակերպությունների գործունեության տսհմսնափակում է, որը այլ բիզնեսներին խոչընդոտ է։ Դեմի ֆարմ ՍՊԸ

Տեսնել ավելին