Լրամշակման փուլում է
««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններից, 47-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 2-րդ մասերից, 63.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից, 64-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «մշտական» բառը։
Հոդված 2. Օրենսգիրք 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 3. Օրենսգիրք 75-րդ հոդվածում՝
1) վերնագրից և 1-ին մասից, 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերից, 3-րդ և 4-րդ մասերից հանել «մշտական» բառը,
2) 75-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունում «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի (անհատույց) օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով)» բառերը։
Հոդված 4. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
22.02.2024 - 11.03.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1506
Տպել