Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով` 2019 թվականի օգոստոսի 22-ին ընդունվել է Կառավարության N 1091-Ն որոշումը, որի նպատակն է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների բնակարանային ապահովման խնդիրը, մինչդեռ նույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի 6-րդ բաժնի (այդ թվում՝ 65-րդ հոդվածի 2-րդ մասի) դրույթների կիրառման իմաստով զինծառայողներ են համարվում ոչ միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները, Ազգային անվտանգության և Պետական պահպանության մարմինների, այլ նաև Ներքին գործերի նախարարության համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք: Ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար:
Սույն որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ օգտվելու օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքներից, այդկերպ համակարգը համալրել որակյալ և բանիմաց կադրերով, գրավիչ դարձնել ծառայությունը ոստիկանությունում, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Սույն որոշման ընդունմամբ նախատեսվում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ոստիկանության ծառայողներին, ինչն էապես կխթանի ոստիկանության որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացը՝ շահագրգռելով անձանց ծառայության անցնել ոստիկանական համակարգում, կկանխի կադրերի արտահոսքը համակարգից։ Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ՀՀ ՆԳՆ ոստիկանության 60 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավելու բնակարանային պայմանները՝ սահմանելով սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքներ:
Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից նախատեսվող միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում։
3․ Ակնկալվող արդյունքը․
Սույն որոշման ընդունման արդյունքում յուրաքանչյուր տարի ՀՀ ՆԳՆ ոստիկանության 60 ծառայող հնարավորություն կստանա բարելավել բնակարանային պայմանները:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026թ. ՀՀ կառավարության ծրագրի 5.4.-րդ կետի 5-րդ պարբերությունից, համաձայն որի անհրաժեշտ է ոստիկանության ծառայողների համար սահմանել արժանապատիվ սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքներ:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
20.02.2024 - 06.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1677
Տպել