Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« __ »_______ 2024 թվականի N _____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1429-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16․ Հայտերը ներկայացվում են «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ հարթակ) միջոցով (nature.e-gov.am)։ Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, ինչպես նաև մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հայտերը կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով։»․

  • 18-րդ կետում «գրավոր տեղեկացնում է հայտատուին» բառերը փոխարինել «Հարթակի միջոցով հարցում է ուղարկում հայտատուին» բառերով․

 

  • 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«19. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը: Պայմանագիրը կամ դրա կնքման մասին հայտի մերժման մասին տեղեկատվությունը տրամադրվում է «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված հայտերի դեպքում՝ գրավոր։ Սիրողական ձկնորսության մասին պայմանագրերը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով։ Պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնությունը տրվում է հարթակով այն հաստատելու միջոցով։»․

  • 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25․ Էլեկտրոնային եղանակով կնքված պայմանագիրը հայտատուին տրամադրվում է էլեկտրոնային փոստով, որի վրա առկա է պայմանագրի վավերականությունը փաստող «արագ արձագանքման» QR կոդ», որով ստուգվում է տրամադրված փաստաթղթի վավերականությունը verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։»։

2․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

         

  • Քննարկվել է

    16.02.2024 - 02.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1967

Տպել

Առաջարկներ`

Անանուն

17.02.2024

Նախ ողջունում եմ նման նախագծի առաջարկի և կատարման համար։ Լիովին համաձայն եմ և կողմ, քանի որ թվային ծառայություններն առաջին հերթին նպաստում են երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից մեկը։

Տեսնել ավելին