Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
74 - Կողմ
-
17 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:
Մանասվորապես՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք)
11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով՝ հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով (…):
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։
Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:
Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելու անհրաժեշտություն, որն, իր հերթին, անհրաժեշտություն է առաջ բերում ավելացնել համապատասխան հաստիքներ, որոնք օժանդակելու են դատավորների աշխատանքին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 30-ով, մասնավորապես յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ընդգրկված 3 աշխատակցով՝ դատավորի օգնական, դատավորի գործավար և նիստերի քարտուղար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները կյանքի կոչելու նպատակով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելով պայմանավորված՝ Նախագծի ընդումամբ ակնկալվում է ունենալ վերջիններիս աշխատանքին օժանդակելու համար անհրաժեշտ հաստիքներ:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման արդյունքում 2024 թվականի տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում, որի վերաբերյալ մանրամասն հաշվարկը կցվում է սույն նախագծին:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
13.02.2024 - 28.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2098
Տպել