ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2024 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
- N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը՝ դրանց յուրաքանչյուր խմբաքանակի համար ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրության ուսումնասիրությունն է» բառերը,
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24․1-ին կետով՝
«24․1․ Լիազորված մարմինը օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքում ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթը, որը պետք է ներառի ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը և արձանագրությունը պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակի հետ նույնականացումը հաստատող փաստաթուղթը։ Լիազորված մարմինը փաստաթղթային փաթեթը ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում փորձաքննության արդյունքների հիման վրա տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացություն։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։