Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՍՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանները, դրանք են` բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար և հիվանդանոցային: Նշված պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ամենալայն և ընդգրկուն պայմանը հիվանդանոցային պայմանն է, որի շրջանակում իրականացվում են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալուն, գերակշիռ դեպքերում, նախորդում է արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալը: Բժշկական օգնության արդյունավետությունը, ի թիվս այլնի, կախված է նաև բժշկական օգնության համալիր տրամադրումից: Այսպես. նպատակահարմար է, որ հիվանդանոցային պայմաններում պլանային բուժօգնություն ստանալուն նախորդող և առհասարակ հիվանդանոցային բուժմանը հաջորդող պացիենտների հետհիվանդանոցային բուժումը տրամադրվի համալիր ձևով, այդ թվում նույն բուժաշխատողների կողմից: Միաժամանակ, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար անհրաժեշտ կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները սահմանված են Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման համապատասխան հավելվածներով: Նշված իրավական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար նախատեսված բոլոր տեսակի պայմանները և պահանջները իրենց մեջ ընդգրկում և զգալիորեն գերազանցում են արտահիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար սահմանված պայմանները և պահանջները, հետևաբար հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզիավորման համար նախատեսված կառուցվածքային, գույքային, տեխնիակական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները ամբողջովին բավարարում են տրված լիցենզիայի շրջանակում նույն տեսակով գործունեությունը նաև արտահիվանդանոցային պայմանով իրականացնելու համար, բացառությամբ տնային կանչերի իրականացումը, որը իրենից ենթադրում է տևական ժամանակահատվածով ավագ բուժաշխատողի բացակայություն բժշկական կազմակերպությունից, ինչը նպատակահարմար չէ, հաշվի առնելով որ նույն բուժանձնակազմի կողմից լիցենզիայով նախատեսված տեսակով գործունեությունը իրականացվելու է և հիվանադանոցային և արտահիվանդանոցային պայմաններում, ուստի վերջինս պետք է շուրջորյա բուժում և հսկողություն իրականացնի:

Մաիժամանակ նախագծով կատարվում է վրիպակի շտկում, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 13-րդ հավելվածի 1.5.-րդ կետով սահմանված է, որ ակնաբանական կաբինետի գործունեության համար անհրաժեշտ է միջամտության կաբինետ, իսկ 13-րդ հավելվածի պարզաբանում բաժնի 5-րդ պարբերության 33-րդ ենթակետով սահմանված է, որ ակնաբանական կաբինետի գործունեության համար միջամտությունների կաբինետի առկայությունը պարտադիր չէ:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որը թույլ կտա բժշկական օգնության և սպասարկման համար հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձանց իրականացնել լիցենզիայով նախատեսված տեսակներով գործունեությունը նաև արտահիվանդանոցային պայամններում, բացառությամբ տնային կանչերի: Նշված կարգավորումով զգալիորեն կլուծվեն բուժօգնության տրամադրման համալիրության խնդիրները` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին զերծ պահելով նույն տեսակով միաժամանակ հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում (բացառությամբ տնային կանչերի) գործունեության իրականացման համար լրացուցիչ պայման-պահանջներ ապահովելուց, տարածքային, ֆինանսական և անձնակազմի ռեսուրսներ վատնելուց:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունուման արդյունքում կապահովվի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համալիրությունը և կբարձրանա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ծախսարդյունավետությունը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը որևէ ռազմավարական փաստաթղթից չի բխում:

  • Քննարկվել է

    08.02.2024 - 23.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2310

Տպել