Հիշել նախագիծը
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Davit Mkhitaryan 07.02.2024 10:53:58 | Ցանկալի է, եթե ոչ անհրաժեշտ, քննարկման ներկայացնել ոչ թե, կա, ոչ միայն, ծրագիրը (ինչին է ուղղված, վիճակագրություն․․․), այլև այն կոնկրետ քայլերը կամ ալգորիթմը, որով պիտի շարժվի առաողջապահական համակարգը նշված նպատակներին հասնելու համար: Եթե կան այդ քայլերի ցանկը, նկարագիրը, ապա դրանք դրեք քննարկման: Հաճույքով կուսումնասիրեմ և գուցե տրամաբանական առաջարկ կարողանամ տալ: Շնորհակալություն: Հարգանքով | Նպատակին հասնելու կոնկրետ քայլերը նկարագրված են ներկայացված նախագծի հավելված 2-ով սահմանված` վերարտադրողական առողջության բարելավման,պերինատալ կորուստների նվազեցման և առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի կատարումն ապահովող 2024-2026 թվականների միջոցառումներում: |