ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
17 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
__________ 2024 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման նախաբանում «26-րդ» բառից առաջ լրացնել «16-րդ հոդվածի 1-ին մասին,» բառերով.
2) Որոշման հավելվածի 1-ին կետի «ընթացքում» բառը փոխարինել «, այդ թվում՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում» բառերով.
3) Որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) պահեստային նմուշ` ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է ապրանքը տնօրինողին, իսկ սույն կարգի 4.1-րդ կետով սահմանված դեպքում՝ լիազոր մարմնին.».
4) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումն իրականացնում, նմուշները ծածկագրում, դրոշմակնքում կամ կապարակնքում է ապրանքը տնօրինողի ընտրած՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ Գնահատող մարմին)՝ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ։ Նմուշը փորձարկման է ներկայացվում Գնահատող մարմնի աշխատակցի կողմից լիազոր մարմնի ուղեկցող նամակով.».
5) Որոշման հավելվածի 5-րդ կետը «վերահսկողության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սահմանային պետական վերահսկողության» բառերով.
6) Որոշման հավելվածի 8-րդ կետի «Տեղում նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև)» բառերը փոխարինել «Տեղում նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի, իսկ սույն կարգի 4.1–ին կետով սահմանված դեպքում՝ Գնահատող մարմնի աշխատակցի կողմից կազմվում է նմուշառման ակտ (համապատասխանաբար՝ Ձև N 1 և Ձև N 1.1)» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «տեսուչի» բառից հետո լրացնել «(իսկ սույն կարգի 4.1-ին կետով նախատեսված դեպքում՝ Գնահատող մարմնի աշխատակցի)» բառերով.
7) Որոշման հավելվածի 9-րդ կետը «տեսուչը» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 4.1–ին կետով սահմանված դեպքում՝ Գնահատող մարմնի աշխատակիցը» բառերով.
8) Որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Պահեստային նմուշն ի պահ է հանձնվում ապրանքը տնօրինողին, իսկ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված պահեստային նմուշը՝ լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում: Պահեստային նմուշի տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին՝ բացառությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքի: Պահեստային նմուշը փորձարկման (փորձաքննության) է ներկայացվում ուղեկցող նամակով (Ձև N 2):
9) Որոշման հավելվածի 13-րդ կետից հանել «անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և» բառերը.
10) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.
«15.1 Սույն գլխով նախատեսված դրույթները չեն կիրառվում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում սույն կարգի 4.1-ին կետով սահմանված Գնահատող մարմնի ընտրած նմուշների ընդունման նկատմամբ։».
11) Որոշման հավելվածի 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ» բառերով.
12) Որոշման հավելվածի 20-րդ և 28-րդ կետերը «վերահսկողության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սահմանային պետական վերահսկողության» բառերով.
13) Որոշման հավելվածի Ձև N 1–ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Ա Կ Տ N _________
____ ________________ _____թ.
Ես`______________________________________________________________________________________________________________________________________________,
(լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________________-ում (ակտը կազմելու վայրը)
____________________________________________________________________________
(արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
ներկայությամբ՝ պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ
_________________________________________________________________________
(ապրանքի անվանումը)
և անցկացրել տեսազննում _______________________________________________________________________________
__________________________________________________________________________
ապրանքի անվանումը, փաթեթվածքի տեսակը (սպառողական փաթեթվածք, թիթեղյա բանկա, մագաղաթ և այլն))
Նմուշներ վերցնելու վայրը՝ __________________________________________________________________
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
_________________________________________________________________________
Խմբաքանակի չափը՝ _____________________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Խմբաքանակի ստացման ամսաթիվը՝ __________________________________________________
(վերցնելու վայրում)
_____________________________________________________________________________
(տրանսպորտային միջոցների անվանումը, քանակը և դրանց համարները)
Ուղեկցող փաստաթղթերը ____________________________________________________________________________
(փաստաթղթերի տեսակները,
__________________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Փաստաթղթերի բացակայությունը՝ ____________________________________________________
(նշել բացակայող փաստաթղթերը)
Ապրանքը պատրաստվել է՝ ___________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը՝
______________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը՝
_________________________________________________________________________
Նմուշները վերցվել են ժամը_________ ________ րոպեին։
Համաձայն _________________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
_____________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել են), սեյֆ-փաթեթի համարը
__________________________________________________________
Պահեստային նմուշների վերաբերյալ տեղեկությունները__________________ ________________________________________________________________________
ուղարկվում են _______________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը)
___________________________________________________________նպատակով,
(լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) ցուցանիշները)
Նմուշներ ուղարկելու ամսաթիվը՝
_________________________________
Պահեստային նմուշի պահման վայրը և պայմանները՝ ___________________ _________________________________________________________________________
|
|
|
Լիազոր մարմնի տեսուչ |
__________________ |
___________________ |
Ապրանքը տնօրինող |
__________________ |
___________________ |
14) Որոշման հավելվածը Ձև N 1-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ Ձև N 1.1-ով.
«Ձև N 1.1
_______________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Ա Կ Տ N _________
____ ________________ _____թ.
Ես`______________________________________________________________________________________________________________________________________________,
(Գնահատող մարմնի աշխատակցի, անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________________-ում (ակտը կազմելու վայրը)
________________________________________________________________________
(լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________________________
(արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
ներկայությամբ՝ սահմանային պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ՝
_________________________________________________________________________
(ապրանքի անվանումը)
Նմուշներ վերցնելու վայրը՝ __________________________________________________________________
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
_________________________________________________________________________
Խմբաքանակի չափը՝ _____________________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Խմբաքանակի ստացման ամսաթիվը՝ __________________________________________________
(վերցնելու վայրում)
_____________________________________________________________________________
(տրանսպորտային միջոցների անվանումը, քանակը և դրանց համարները)
Ուղեկցող փաստաթղթերը ____________________________________________________________________________
(փաստաթղթերի տեսակները,
__________________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Փաստաթղթերի բացակայությունը՝ ____________________________________________________
(նշել բացակայող փաստաթղթերը)
Ապրանքը պատրաստվել է՝ ___________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը՝
______________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը՝
_________________________________________________________________________
Նմուշները վերցվել են ժամը_________ ________ րոպեին։
Համաձայն _________________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
_____________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել են), սեյֆ-փաթեթի համարը
__________________________________________________________
Պահեստային նմուշների վերաբերյալ տեղեկությունները__________________ ________________________________________________________________________
ուղարկվում են _______________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը)
___________________________________________________________նպատակով,
(լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) ցուցանիշները)
Նմուշներ ուղարկելու ամսաթիվը՝
_________________________________
Պահեստային նմուշի պահման վայրը և պայմանները՝ ___________________ _________________________________________________________________________
Գնահատող մարմնի աշխատակից |
__________________ |
___________________ |
Լիազոր մարմնի տեսուչ |
__________________ |
___________________ |
Ապրանքը տնօրինող |
__________________ |
___________________ |
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
06.02.2024 - 22.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1833
Տպել