Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁևԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ՝ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» և հարակից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներմուծումը և արտահանումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար։ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորումը և տեղափոխումը և մի շարք այլ գործունեության տեսակներ կապված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների հետ նույնպես կբերվեն լիցենզավորման դաշտ։

  • Քննարկվել է

    06.02.2024 - 21.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1755

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Խաչատրյան

21.02.2024

Խնդրում ենք դիտարկել ստորև ներկայացված առաջարկները. • Նախատեսել գործող (առկա) լիցենզիաների վերաձևակերպման և անցումային իրակարգավորումներ: • Հստակեցնել Լից. գործունեության վայր` հատկապես Արտահանման / Ներմուծման լիցենզիայի դեպքում:

Տեսնել ավելին