Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«      » _______________ 2024 թվականի                                   N_______- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահանելու մասին» N 1217-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառերից հետո լրացնել  «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ» բառը.

2) Որոշման նախաբանում «՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը.

3) Որոշումը լրացնել 2.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) Սահմանել պրոբացիայի ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    05.02.2024 - 20.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1909

Տպել