ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
16 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվող մրցույթի շրջանակներում առավել շատ թվով մասնակիցների մասնակցության ապահովմամբ։
Նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի կողմից Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 3.1․15-րդ կետի է) ենթակետի կատարումն ապահովելու նպատակով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Արդի ժամանակաշրջանում անհրաժեշտությունն է առաջացել Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան իրականացնել մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) համարակալման և հաշվառման (էլեկտրոնային տվյալների բազա) ծրագիրը (այսուհետ Ծրագիր)։
Ծրագրի մշակման ապահովման համար անհրաժեշտ է ծրագրին առնչվող իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխությունը։ Որոշման հաստատված դրույթները սահմանափակում են գնումների օրենսդրությամբ նածատեսված մրցույթների մասնակցությանը, ուստի իրավիճակի խնդրո առարկայից ելնելով սույն նախագծի փոփոխությունը կապահովի առավել թափանցիկ մրցակցություն։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծերի ընդունմամբ բնագավառում գործող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի իրավակարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում ՄԵԿ-ի Ծրագիրը, ուստի Ծրագրի դրույթների լիաժեք ապահովման նպատակով մշակվել է սույն նախագիծը։
Սույն նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6.Կապը կառավարության ծրագրի եվ ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
- Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետությունում բուծվող ՄԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվություն՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավում, ինչպես նաև հանարապետությունում ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունների զարգացմանը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
-
Քննարկվել է
30.01.2024 - 19.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2250
Տպել