Հիշել նախագիծը

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ,  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կի­նեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի և ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-291-Ն օրենսդրական փոփոխության կիրարկումն ապահովելու, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացման, աշխատատեղերի ապահովման, ֆիլմարտադրության զարգացման, միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվում են համատեղ արտադրությամբ կինոնախագծեր, ինչպես մեծամասնական, այնպես էլ փոքրամասնական ձևաչափերով, սակայն ոլորտում առկա են պետական աջակցության և մասնավոր ներդրումային միջոցների սղություն, միաժամանակ՝ օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքը Հայաստան ևս սակավաթիվ է՝ նպաստավոր պայմանների բացակայության պատճառով, սակայն ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի գրավչությունը, մասնավորապես՝ Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները:

Ներդրումների մասնակի վերադարձի ապահովումը միջազգայնորեն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում, որով հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը և երկրում տնտեսական աճը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու կամ դադարեցնելու կարգն ու պայմանները, ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու նորմատիվները հաշվարկելու գործընթացի կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման, տնտեսական աճի խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունից:

Օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանող ֆիլմարտադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերը ետ ստանալու նպատակով հայտ են ներկայացնում Ազգային մարմին հիմնադրամին՝ որոշման նախագծով սահմանված պայմաններով ու ձևաչափերով: Ազգային մարմնի դրական եզրակացության դեպքում Լիազոր մարմնի և օտարերկրյա ֆիլմարտադրողի ներկայացուցչի (ՀՀ ռեզիդենտ ֆիլմարտադրող ընկերություն) միջև կնքվում է ներդրումների 10-40 %-ի չափով վերադարձի պայմանագիր:

«Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմի գործարկումը, կինոարդյունաբերության զարգացումը, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը, երկրում տնտեսական աճի և աշխատաշուկայի մրցունակության բարձրացման ապահովումը, երկրի վարկանիշի և միջազգային դիրքավորման խթանումը:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում նախատեսվում են ծախսերի և եկամուտների ավելացումներ:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները,  ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, օտարերկրյա և համատեղ արտադրություն իրականացնող ֆիլմարտադրողների և Հայաստանում գործող ֆիլմարտադրողների, ստեղծագործական, տեխնիկական աշխատողների համար կստեղծվեն բարենպաստ և փոխշահավետ պայմաններ, միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, երկրի տնտեսության տարբեր ոլորտներում կխթանվի ֆինանսական հոսքերի աճը,  որը կնպաստի երկրի տնտեսության և կինոարդյունաբերության զարգացմանը, աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը և ֆինանսական միջոցների գեներացմանը:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

 

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները,  ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը, պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումը և ամրապնդումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:

 

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

  • Քննարկվել է

    29.01.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2734

Տպել

Առաջարկներ`

Սերգեյ Հովսեփյան

16.02.2024

Համամիտ եմ Academy Films-ի հետ: Անհրաժեշտ է հստակեցնել տոկոսային հատվածը ու վերանայել/մանրամասնել ծառայությունների ցուցակը: Տոկոսները պետք է հաստատվեն Կառավարության կողմից ու հստակ լինեն արտաքին գործընկերներին, այլ ոչ թե հաստատվեն ազգային մարմնի կողմից: Սա տնտեսական կարգ է և կարևոր է Էկոնոմիկայի նախարարության մասնակցությունը: Բացի այդ իրենք են զբաղվում արտահանման խրախուսումով: Տվյալ դեպքում սա ծառայությունների արտահանման խրախուսում է:

Academy Films

08.02.2024

Խնդրում ենք ավելի հատսկեցնել ներդրումների վերադարձի տոկոսադրույքը հաշվարկելու կարգը, մանրամասները: Այս պահին չի հասկացվում: Պետք է բացառել, որպիսի այդ հարցը մնա որևիցե պաշտոնյայի հայեցղությանը, այլ՝ պետք է լինի հստակ, մանրամասն ձևակերպված:

Տեսնել ավելին