ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
-
4 - Կողմ
-
6 - Դեմ
բնվՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________2023 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1–ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1–ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 3–րդ կետի 5–րդ ենթակետում ։ նշանը փոխարինել ․ նշանով։
- Որոշման 3–րդ կետը լրացնել 6–րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ․
«6) կարանտինային զննման անցակետում կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումների պարտադիր անցկացում։»։
- Հավելվածի 14-րդ կետի 6-րդ ենթակետում ։ նշանը փոխարինել ․ նշանով։
- Հավելվածի 14-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
- Որոշման հավելվածը (այսուհետ՝ Հավելված) լրացնել 18.1–րդ և 18.2–րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«18.1 Կազմակերպության տնօրենին արձակուրդ տրամադրվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով:
18.2 Կազմակերպության տնօրենի արձակուրդը և գործուղումը նախապես համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի հետ։»։
«7) կարանտինային զննման անցակետում կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումների պարտադիր անցկացում։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
29.01.2024 - 13.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2203
Տպել