Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
21 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1816-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի «ժթ» կետով, ի թիվս այլ լիազորությունների, որպես Ճանապարհային ոստիկանության լիազորություն նախատեսված է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառում իրականացնելը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ամբողջ տարածքում գործարկվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ՝ Պարեկային ծառայություն), ինչպես նաև այն, որ ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին թիվ 36-Լ հրամանով Պարեկային ծառայությանն են վերապահվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում մի շարք գործառույթներ, որոնք իրականացնելիս Պարեկային ծառայությունը համագործակցում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ (այսուհետ՝ ՕԿԿ), ուստի անհրաժեշտություն է առաջացել, ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթը ևս վերապահել Պարեկային ծառայությանը և ՕԿԿ-ին։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթ իրականացնելու իրավասությունը վերապահել Պարեկային ծառայությանը և ՕԿԿ-ին՝ համապատասխան կետերից հանելով (փոխարինելով) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անվանումը։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա։
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
ՀՀ ներքին գործերի նախարարություն։
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի Պարեկային ծառայության և ՕԿԿ-ի կողմից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
26.01.2024 - 10.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2108
Տպել