Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
11 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվող իրավահարաբերություններում երկու մարզաձև ավելացնելու անհրաժեշտությունից:
Որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում: Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից օգտվում են օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել և բազկամարտ մարզաձևերով զբաղվող մարզիկները: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ են պրոֆեսիոնալ խառ մենամարտեր կանոնների մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները:
Հայաստանը չունի աշխարհի չեմպիոնին հավասար տիտղոսակիր մարզիկ և որի նվաճումը բարձր նվաճումների ձեռք բերումը աշխարհում խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական զբաղվում են շատ սփյուռքահայ մարզիկներ: Նախագծով առաջարկվում է, որ խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով): Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո մ արզական միջոցառումներին մասնակցելու համար, օգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:
Խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով): խառ մենամարտեր կանոնների մարզաձևերում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն: Խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով): մարզաձևերից աշխարհի չեմպիոնի որոշման չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
26.01.2024 - 15.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1749
Տպել