Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 12.02.2024 12:36:30 Նախագծի X-րդ կետով (համարակալման վրիպումների պատճառով կետի թիվը պարզ չէ) սահմանված է, որ «Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում՝ օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։» Առաջարկում ենք վերացնել նշված կետով ամրագրվող ժամկետային սահմանափակումը հետևյալ հիմնավորմամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում արձանագրում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների մատչելիության, հասանելիության և հասցեականության ապահովումը։ Աջակցող միջոցները հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները և ազատությունները մյուսների հետ հավասար կերպով իրացնելու համար անհրաժեշտ պայման են, որոնց բացակայությունը միջավայրային արգելքները, հետևաբար, նաև իրավունքների իրացման արգելքերը հաղթահարելու խոչընդոտող գործոններ են։ Աջակցող միջոցների մերժումը որոշակի ժամանակահատվածում փաստացի հանգեցնում է և նշանակում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակում։ Իսկ ՀՀ կառավարության որոշմամբ որոշակի ժամկետով իրավունքի սահմանափակման ամրագրումը հակասում է իրավունքների սահմանափակման օրինականության սահմանադրական սկզբունքին։ Անթույլատրելի է իրավունքի ապահովման համար տեխնիկական խոչընդոտների լուծման միջոցներ ձեռնարկելու փոխարեն սահմանափակել այդ իրավունքը։ Առաջարկը չի ընդունվել։ Նման կարգավորման սահմանումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջետային համակարգի առանձնահատկություններով։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծում հաշվի չեն առնվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտում իրականացված ուսումնասիրության եզրակացություններն ու առաջարկությունները։ Առաջարկը չի ընունվել։ Առաջարկը հստակ չէ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններն ուսումանսիրվել են և հիմք են ընդունվել սույն նախագծի մշակման համար։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծում առկա չեն կարիքի գնահատման, հրահանգավորման, ուսուցման, տեղեկատվության, մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կարգավորումներ: Ի թիվս այլ կարգավորումների, առաջարկում ենք նախատեսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից համապատասխան հրամաններ ընդունելու պարտականություն։ Առաջարկը չի ընդունվել է։ ՀՀ կառավարաության որոշման նախագծով ՀՀ ԱՍՀ նախարարին չի կարող վերապահվել հրամանների ընդունման լիազորություն։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք նախագծով ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործուն կառուցակարգ, որը հնարավորություն կտա արտադատական կարգով և ողջամիտ ժամկետներում լուծել աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վեճերը: Առաջարկը չի ընդունվել։ Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք նախատեսել աջակցող միջոց ստացած անձանց գոհունակության գնահատման և հետադարձ կապի մեխանիզմներ։ Առաջարկը ընդունվել է ի գիտություն։ Այս հարցը նախարարության կողմից դիտարկվում է միասնական էլեկտրոնային համակարգի համատեքստում, որտեղ յուրաքանչյուր շահառու կունենա իր անձնական էջը՝ հետադարձ կապի համար։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք սահմանել արտակարգ իրավիճակներում աջակցող միջոցների տրամադրման առանձնահատկությունները, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգերը։ Առաջարկը չի ընդունվել։ Արտակարգ իրավիճակներում նախարարությունը հրատապ մշակում է պարզեցված ընթացակարգեր՝ հաշվի առնելով տվյալ իրավիճակի առանձնահատկությունները։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Անհրաժեշտ է շտկել համարակալման խնդիրները՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների։ Համարակալման խնդրի պատճառով առաջարկները ներկայացնում ենք ոչ թե հստակ կետերին հղում անելով, այլ ըստ դրանց բովանդակության։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Համարակալման հետ կապված սխալ եղել է մեկ կետում, որը շտկվել է։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Անհրաժեշտ է հստակեցնել, թե որ դեպքերում և ում կողմից է տրամադրվում աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքը։ Առաջարկը չի ընդունվել։ Աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է ՄՍԾ անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության կողմից, որն արտացոլված է ձև N 4-ում։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների, ստորին վերջույթի պրոթեզի պատյանի) տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Անհրաժեշտ են հավելյալ հիմնավորումներ, թե ինչու է բացառությունը սահմանվել նշված միջոցների դեպքում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հիշատակված պարագաները տրամադրվում են ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց կամ վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձանց և անհրաժեշտ են պրոթեզի շահագործման ժամանակ։ Այսինքն, այդ պարագաների տրամադրումը փոխկապակցված է այլ աջակցող միջոցների տրամադրման հետ։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ հավաստագրերը և հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգումը, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցները հատկացվում են և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի գնային արժեքը սահմանվում է` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։ Առաջարկում ենք նախագծով սահմանել գնագոյացման (արժեքի որոշման) սկզբունքները և մեթոդաբանությունը։ Առաջարկը չի ընդունվել։ Առկա են մի շարք հանգամանքներ որոնք ազդում են գնագոյացման վրա (արտադրման երկիր, արտարժույթի տատանումներ, բեռնափոխադրման արժեքը և այլն) և նախագծում թվել դրանք՝ գտնում ենք ոչ նպատակահարմար։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել մեթոդաբանությունը, որի հիման վրա սահմանվում են աջակցող միջոցների օգտագործման ժամկետները։ Առաջարկը չի ընդունվել։ Աջակցող միջոցների օգտագործման ժամկետները սահմանվում են դրանց տեխնիկական նկարագրերի, միջազգային փորձի ուսումնասիրությունների արդյունքում։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր։ Անհրաժեշտ է սահմանել հավաստագրի ժամկետն օբյեկտիվ հիմքերով բաց թողնելու դեպքում ժամկետը վերականգնելու հնարավորություն կամ նախատեսել կանոն այն մասին, որ ժամկետը բաց թողնելը խոչընդոտ չէ դիմումը կրկին ներկայացնելու համար: Սահմանված ժամկետի խախտմամբ իրավունքի դադարեցումը չի պաշտպանում որևէ իրավունք և անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում: Առաջարկը չի ընդունվել։ Սույն նախագծով հավասատագրի ժամկետը բաց թողնելու դեպքում կրկին դիմելու արգելք սահմանված չէ։ Շահառուն կարող է բաց թողնված ժամանակից հետո դիմել, ստանալ նոր հավաստագիր և իրացնել իր իրավունքը։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ դեկտեմբերի 15-31-ն ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում՝ օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։ Նշված դրույթը չի կարող ընդունելի լինել, քանի որ այն «վարչական հարմարության» և «կամայական բացառման» օրինակ է, չի համապատասախանում մարդու իրավունքների մի շարք սկզբունքների, այդ թվում՝ հավասարության սկզբունքին։ Առաջարկը չի ընդունվել։ Նման կարգավորման սահմանումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջետային համակարգի առանձնահատկություններով։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձանց տրամադրվում է բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ։ Այս կարգավորումը տարբերակված մոտեցում է նախատեսում ըստ հաշմանդամության առաջացման պատճառի և հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածին՝ ստեղծելով հաշմանդամության առաջացման պատճառի վրա հիմնված իրավունքների հիերարխիա։ Առաջարկը չի ընդունվել։ Յուրաքանչյուր պետություն ծառայություններ է տրամադրում իր ֆինանսական հնարավորություններից ելնելով։ Այնուամենայնիվ, հետագա քննարկումների ժամանակ նախագծում լրացում է կատարվել և ֆունկցիոնալ պրոթեզ ստանալու իրավունք է տրվում նաև վերին կամ ստորին զույգ վերջույթը անդամատված անձանց՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից։ Ֆինանսական հնարավորություններից ելնելով, հետագայում կդիտարկվի նաև շահառուների այլ շրջանակ։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից հետո։ Անհրաժեշտ է ներառել փորձարկման կարգը և պայմանները (ներառյալ ոչ կարճաժամկետ փորձարկման) սահմանող դրույթներ։ Առաջարկը չի ընդունվել։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Մասնագետներն այն իրականացնում են իրենց մասնագիտական մոտեցումներին համապատասխան։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են անհատական հարմարեցումից հետո։ Անհատական հարմարացումները կարող են իրականացվել հաշմանդամություն ունեցող անձի բնակության վայրում, այդ իսկ պատճառով առկա չէ որևէ անհրաժեշտություն ներկայացուցչի դեպքում հարմարեցման պարտավորությունը բացառելու: Առաջարկը չի ընդունվել։ Դրույթը սխալ և կիսով է մեկնաբանվել։ Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում՝ ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ փորձարկումը, անհատական հարմարեցումը և դրա օգտագործման ձևը սովորեցնելն իրականացվում է անձի գտնվելու վայրում:
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո։ Անհրաժեշտ է սահմանել, որ աջակցող միջոցների տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ օգտագործման ուղեցույցները պետք է հասանելի լինեն հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հեշտ ընթերցվող տարբերակով։ Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ, նման պահանջ սահմանված է այլ իրավական ակտերով։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ Միասնական սոցիալական ծառայությունն աջակցող միջոցների վերաբերյալ տրամադրում է համապատասխան եզրակացություն։ Այնուամենայնիվ, առկա չեն դրա իրավական հետևանքների և պարտադիրության մասին կանոններ: Լիարժեք նշված չէ այն իրավահարաբերության փոփոխությունը, որն ակնկալվում է նման եզրակացության առկայության պարագայում: Առաջարկը չի ընդունվել։ Բոլոր այն դեպքերում, երբ Միասնական սոցիալական ծառայությունը տրամադրում է եզրակացություն՝ դա հանդիսանում հավաստագիր ձեռք բերման նախապայման։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է ներկայացվում նաև համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Առաջարկում ենք հստակեցնել, թե որ դեպքում ում կողմից է տրամադրվում մասնագիտական եզրակացությունը։ Առաջարկն ընդունվել է։ Նախագծում սահմանվել է, որ նշված եզրակացությունը տրամադրվում է քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ եթե անձը, ելնելով առողջական վիճակից՝ հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, չի կարող ներկայանալ ՄՍԾ և դրա մասին նշել է դիմումում, ներկայացնելով տնային կամ հիվանդանոցային պայմաններում եզրակացությունը տրամադրելու բժշկական հիմքեր, ապա ՄՍԾ-ն սահմանված եզրակացությունը տրամադրում է շահառուի գտնվելու վայրում կամ շահառուի հետ կամ ՄՍԾ տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից տեսակապ ապահովելու միջոցով, եթե դրա հնարավորությունը կա։ Առաջարկում ենք հանել «՝ հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում,» բառերը՝ հաշվի առնելով դրա խիստ բժշկական լինելը, ինչպես նաև այլ հիմքերի դեպքում հիմնավոր անհրաժեշտությունը։ Առաջարկը չի ընդունվել։ Տվյալ դեպքում բժշկական ձևակերպում է տրված, որով սահմանվում է բացառություն այն անձանց համար, ովքեր առողջական խնդիրներով պայմանավորված՝ ունեն տեղաշարժվելու դժվարություններ։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ եթե ՄՍԾ-ն տնօրինում է պահանջվող փաստաթղթերը, ապա դրանք կրկին չեն ներկայացվում։ Անհրաժեշտ է պարզաբանել, թե, օրինակ, որ դեպքերում կարող է Միասնական սոցիալական ծառայությունը չունենալ բժշկասոցիալական փորձաքննության որոշումը, ֆունկցիոնալության գնահատման որոշումը, վերականգնողական անհատական ծրագիրը կամ ծառայությունների անհատական ծրագիրը։ Անհրաժեշտ է ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան պահանջել պահանջվող փաստաթղթերը, եթե դրանք չեն կարող հասանելի լինել վարչական մարմնին այլ կերպ, քան անձի կողմից ներկայացնելն է։ Առաջարկը չի ընդունվել։ Փաստաթղթերը պահանջվում են միայն այն դեպքում եթե ՄՍԾ-ում առկա փաստաթղթերը իրավազոր չեն։
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Սահմանված աջակցող միջոցի վերանորոգման կամ փոփոխման համար որակավորված կազմակերպությանը դիմելու համար կրկին անգամ փաստաթղթեր ներկայացնելու համար անհրաժեշտություն առկա չէ, քանի որ, եթե անձը ստացել է աջակցող միջոց, ապա այդ անձը նույնականացված է։ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել կարգավորում այն մասին, որ որակավորված կազմակերպություն դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, իսկ այդ կազմակերպությունը մյուս փաստաթղթերը կարող է ստանալ էլեկտրոնային համակարգով կամ հարցման միջոցով։ Առաջարկը չի ընդուվել։ Նախագծում այդպես էլ սահմանված է՝ աջակցող միջոցն ստանալու համար շահառուն ներկայանում է կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը։ Այլ փաստաթղթերի պահանջ սահմանված չէ, դրանք արտացոլված են համակարգում։
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Կազմակերպությունների ընտրության համար սահմանված որակավորման չափանիշները ոչ միշտ են հստակ և չափելի։ Առաջարկում ենք նաև որոշ չափանիշներ պայմանավորել կազմակերպության կողմից տրամադրվող աջակցող միջոցներով, ներառյալ ծառայությունների տեսակներով, ինչի պայմաններում հնարավոր կլինի ապահովել ավելի արդյունավետ հավաստագրման համակարգ։ Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկությունը հստակ չէ։
24 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Անհրաժեշտ է սահմանել հավաստագրման հնարավորություն այն կազմակերպությունների համար, որոնք տրամադրում են որոշ աջակցող միջոցներ, որոնք կարող են տրամադրվել առցանց գործիքների, այդ թվում՝ էլեկտրոնային խանութների միջոցով։ Տվյալ դեպքում կազմակերպությունները չեն կարող հավաստագրվել սպասարկման կետի պարտադիրության պատճառով, մինչդեռ ծառայությունները (այդ թվում՝ փորձարկումը) կարող են տրամադրել մոբիլ եղանակով։ Առաջարկը չի ընդունվել։ Նման մեխանիզմների ներդրումը հնարավոր կլինի ամրագրել լրացուցիչ ուսումնասիրությունների կամ հետազոտությունների արդյունքում։ Հետևաբար, ներկայումս նպատակահարմար չենք համարում նման դրույթները հապշտապ ամրագրել։
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք սահմանել նաև պայման, որ անձինք պետք է կարողանան աջակցող միջոցները ստանալ իրենց մոտ սպասարկման վայրերում կամ մոբիլ եղանակով, եթե կազմակերպությունը չունի սպասարկման վայր տվյալ մարզում (Երևանում)։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծով սահմանվում է կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջները (կարևորագույն)։ Հարկ է նշել, որ աջակցող միջոց ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն։