Հիշել նախագիծը
«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 31.01.2024 14:47:03 | «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչեվ 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատվելիք հավելվածի «Թիրախային ուղղություն 2.2.» բաժնի «Սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի պահպանություն» ենթաբաժնի 29-րդ միջոցառման և «Թիրախային ուղղություն 3.2. Ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի 1-ին միջոցառման իրականացման համար որպես ֆինանսավորման աղբյուրներ (4-8-րդ սյունակներում) նշված են, որ միջոցառման հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից։ Սակայն ընդերքօգտագործողների վրա ֆինանսական պարտավորություններ կարող է դրված լինել միայն օրենքի ուժով, ուստի առաջարկում ենք այն խմբագրել և «Հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից» բառերը փոխարինել «Օրենքով չարգելված միջոցներ» բառերով։ | Ընդունվել է։ | «Հիմնական ծախսը կտրվի հանքարդյունահանող ընկերությունների կողմից» բառերը փոխարինվել են «Օրենքով չարգելված միջոցներ» բառերով։ |