Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    24.01.2024 - 09.02.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2943

Տպել

Առաջարկներ`

Երազիկ Աբրահամյան

30.01.2024

Կարո՞ղ եք ասել,հայոց երկիրը երբվանի՞ց է վերանվանվել Հայաստան...վերջերս,իսկ հայ ազգը հնագույն ազգ է,որի պետությունը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Այս ամենը բերում է այն եզրահանգման,որ ձգտում կա Հայաստանը ներկայացնել որպես 30տարեկան պետություն,ինչը սխալ է։

Աղավնիկ Եղիազարյան

29.01.2024

<<Գրականություն>> և <<Հայոց պատմություն>>առարկաները բավականին ընդարձակ և ծավալուն են, որպեսզի 9-րդ դասարանի աշակերտները կարողանան գրավոր քննություն հանձնեն։ Կարծում եմ 9-րդ դասարանցին կդժվարանա այդ առարկաներից գրավոր քննություն հանձնել, չնայած դեռ հստակ չենք պատկերացնում, թե ինչ ասել է գրել <<էսսե>>։ Իսկ ուսուցչին աշակերտի գիտելիքների մասին ավելի ճշգրիտ պատկերացում է տալիս բանավոր ստուգման ձևը, որը հաճախ դիտարկվում է ոչ այնքան օբյեկտիվ գնահատում։ Առաջարկում եմ համադրել և գրավոր, և բանավոր ձևերը։ Քննությունն անցկացնել կամ երկու փուլով, կամ էլ միաժամանակ երկու ձևի համադրմամբ։

Lusine Sargsyan

26.01.2024

Հայոց պատմություն և վերջ, այս հարցը նույնիսկ քնարկման դնողին պետք է դատել որպես դավաճան։

Տեսնել ավելին