Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման /այսուհետ Որոշում/ 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերի դրույթներին համապատասխան՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման և դրանց ստացման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետների փոփոխման անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգերում՝ սահմանելով թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար 1 օրյա ժամկետ։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N228-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N546-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշումների մեջ իրականացնել սույն որոշումից բխող փոփոխություններ։

Ըստ Որոշմամբ սահմանված դրույթների՝ ենթադրվում էր համապատասխան փոփոխություններ իրականացնել նաև թանկարժեք քարերի, մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողության ակտի, ինչպես նաև  սակագնային քվոտայի շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծման լիցենզիաների տրամադրման ընթացակարգերը սահամանող իրավական ակտերում, ինչը սակայն գործնականում տեխնիկապես հնարավոր չէ, հաշվի առնելով հետևյալ հանգամանքները․

Թանկարժեք քարեր, մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողության ակտի տրամադրումը իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման N13 և N14 հավելվածներով սահմանված դրույթներին համապատասխան։ 

Պետական վերահսկողության ակտի տրամադրման նպատակով տնտեսվարողների կողմից ներկայացվում են ընթացակարգերով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որից հետո իրականացվում են մի շարք պարտադիր միջոցառումներ, մասնավորապես՝ փաստաթղթերում նշված տվյալների հետ թանկարժեք քարեր, մետաղների, և ներդիրների տեսքով թանկարժեք քարերի խմբաքանակի համապատասխանության ստուգում, ծագման և գործարքներ իրականացնելու ժամանակ պահանջների պահպանման ստուգում։ Արդյունքում՝  պետական վերահսկողությունը իրականացվում է թանկարժեք քարերի, մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների և փաստաթղթերի ներկայացման պահից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Միաժամանակ, ԵԱՏՄ մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների սահմանումը և սակագնային քվոտաների չափերի բաշխումն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 44-րդ և 45-րդ հոդվածների և N6, N7 հավելվածով նախատեսված դրույթներին համապատասխան։ Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սահմանում է սակագնային քվոտաները, բաշխում է սակագնային քվոտայի չափն անդամ պետությունների միջև, սահմանում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի չափը բաշխելու մեթոդն ու կարգը, կամ ընդունում է ակտ, որին համապատասխան անդամ պետությունները սահմանում են արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի չափը բաշխելու մեթոդն ու կարգը։

Սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծման լիցենզիաները ստանալու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտերը կարող են ներկայացվել տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրերի ընթացքում։ Ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար դիմում-հայտերը ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկի բանաձևերի։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4Ակնկալվող արդյունքը

Նախագծով կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջը։

Միաժամանակ, նախատեսելով Որոշման հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի բ մասով և 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի համար թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար ժամկետների /1 օրյա/ մասով բացառություններ՝ ապահովվում է առաջին դեպքում՝ առավել հստակ և ճշգրիտ վերահսկողություն թանկարժեք քարեր, մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների արտահանման և ներմուծման հանդեպ, և երկրորդ դեպքում՝ գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների օրենսդրությամբ նախատեսված կարգով համահավասար և ոչ խտրական բաշխումը։ Նշվածը թույլ կտա խուսափել այս երկու գործընթացներում առաջացող ռիսկերից։

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամու

  • Քննարկվել է

    22.01.2024 - 06.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1810

Տպել