Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 23.01.2024 13:18:35 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից պարբերաբար ներկայացվում է շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացին, այդ թվում նաև շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության վերաբերող որոշման նախագծեր, որոնց վերաբերյալ բոլոր դեպքերում մանրամասն ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Այդ նախագծերից շատերը ստացել են իրավական ակտի կարգավիճակ: Այն, որ այդ նախագծերի նման կերպով մշակումը ժամանակի և միջոցների զուտ վատնում է, բազմիցս հիմնավորել ենք: Նշվածը հիմնավորվել է նաև սույն Նախագծի «Հիմնավորում» բաժնի 1.2-րդ կետում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից նշելով, որ «Մինչ այժմ ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների սահմանափակ լինելը կամ ներդրումային համապատասխան ծրագրերի սակավությունը՝ խոչընդոտ է հանդիսացել թե՛ անձնագրավորման, և թե՛ դրանից բխող գործընթացների նախաձեռնման և իրականացման համար»: Նախագծում որևէ տեղեկատվություն չկա այդ խոչընդոտների վերացված լինելու մասին, այսինքն նույն ոճով տարիներ անց նույնպես կարձանագրվի, որ գործընթացների նախաձեռնումը և իրականացումը չի կատարվել խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ բազմաբնակարան բնակելի շենքի տեխնիկական վիճակի հետազննության պատվիրատուն ըստ Նախագծի այս դեպքում ևս պետք է լինեն շենքի բնակիչները: Հաշվի առնելով, որ քանդման ենթակա շենքերում բնակվում են սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները, ապա նրանց համար շենքի տեխնիկական վիճակի հետազննության համար անհրաժեշտ միջոցների տրամադրումը մեծ ֆինանսական բեռ է լինելու: Հետևաբար այս խավի համար անհեռանկար ֆինանսական բեռ ավելացնելը անթույլատրելի է: Առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից: Ներկայացված եզրահանգումներն անհիմն են և իրականությունից դուրս: Առաջարկում ենք ուսումնասիրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ անձնագրավորման և տեխնիկական վիճակի հետազննման գործընթացին առնչվող ՀՀ կառավարության 03.03.2022թ N250-Լ որոշմամբ նախատեսված միջոցառումները, դրանց փուլային գործընթացը:
2 Hayk Hwvsepyan 25.01.2024 14:03:07 Նախագծում հաշվի առնված չեն կոռուպցիոն ռիսկերը։ Ենթադրենք փոքր կենտրոնում կա շենք, որը ցանկանում են քանդել։ Հանձնաժողովի միջոցով այն ճանաչում են կազմաքանդման ենթակա, իսկ շենքի բնակիչները մնում են դրսում։ լուծում չի առաջարկվում։ Այս օրինագիծը ընդունելու դեպքում Կոնդի 80% կարելի է այս ճանապարհով քանդել։ Նախագծով նախատեսված են սահմանափակումներ, որոնք վերաբերում են պատմական միջավայրին և հուշարձանային համալիրներին, դրանք ամրագրված են օրենքով: Բացի այդ՝ մասնավորների պարագայում շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը պետք է նախատեսվի սեփականատերերի նախաձեռնությամբ, իրենց իսկ միջոցների հաշվին՝ քանի որ հետազննման աշխատանքները իրականացվում են պայմանագրային հիմունքներով, լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Պետական և համայնքային նշանակության շենքերի մասով նման պայմանագրերը կկնքվեն պետության և համայնքի միջոցների հաշվին, իրենց իսկ նախաձեռնությամբ: Միաժամանակ՝ քանդման կամ կազմաքանդման աշխատանքները նախատեսվում են հաստատված ծրագրերի՝ ծրագրային առաջարկների շրջանակներում, որոնք պետք է հիմնավորված լինեն սահմանված կարգով, այդ թվում բնակելի տների մասնավոր սեփականատերերի համար ընդունելի առաջարկներով (ֆինանսական միջոցների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման և/կամ որևէ այլ տարբերակի): Նախագծով նախատեսված գործընթացը ենթադրում է կարճաժամկետ և հեռանկարային ծրագրերի մշակում՝ ֆինանսական գնահատականով, սակայն այլ իրավական ակտի՝ ծրագրի ներքո: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր սեփականատերերի կողմից կազմաքանդման ենթակա և մարդու կյանքի համար սպառնալիք հանդիսացող բնակելի շենքի/շինության վերաբերյալ կայացվող որոշումների կատարմանը և դրա հետ սեփականատիրոջ անհամաձայնությանը, ապա Նախագիծը կհամալրվի կարգավորող դրույթով այն մասին, որ սեփականատիրոջ կողմից նմանատիպ բնակեցման վայրի հետագա շահագործման դեպքում պետությունը որևէ պարտավորություն չի կրի: