Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Կողմ
-
11892 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նաիրա Մարգարյան 24.01.2024 02:48:00 | "Հայոց պատմություն" առարկան առավել ընգրկուն է ու ներառում է հայ ժողովրդի պատմության տարբեր ասպեկտներ ու կառույցներ, թե Հայաստանի ներսում, թե դրա սահմաններից դուրս։ Հիմնավորումը, թե առարկայի անվանումը հակասում է ՀՊՉ-ներին բոլորովին անհիմն է։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
2 | Artak Arakelyan 24.01.2024 03:32:44 | 33 կետի 6 ենթակետում և 35 կետում եղած հակասությունը շատ հեշտ կարելի է լուծել 33 կետը խմբագրելով։ Նախագծի նկարագրությունը չի հիմնավորում թե ինչու պետք է փոխել հենց 35 կետը , այլ ոչ թե 33-ը։ Հայաստան անվանումն առաջացել է միջնադարում, Հայաստան անունով առաջին պետությունը 1918 թ․ ստեղծված Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ հայոց պատմությունը շատ ավելի հին է։ Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայք պետության պատմությունը Հայաստանի պատմություն անվան տակ ներկայացնելը ճիշտ չէ։ | Ձեր առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի, կդիտարկվի: | |
3 | Artak Arakelyan 24.01.2024 03:33:08 | 33 կետի 6 ենթակետում և 35 կետում եղած հակասությունը շատ հեշտ կարելի է լուծել 33 կետը խմբագրելով։ Նախագծի նկարագրությունը չի հիմնավորում թե ինչու պետք է փոխել հենց 35 կետը , այլ ոչ թե 33-ը։ Հայաստան անվանումն առաջացել է միջնադարում, Հայաստան անունով առաջին պետությունը 1918 թ․ ստեղծված Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ հայոց պատմությունը շատ ավելի հին է։ Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայք պետության պատմությունը Հայաստանի պատմություն անվան տակ ներկայացնելը ճիշտ չէ։ | Ձեր առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի, կդիտարկվի: | |
4 | Եկատերինա Թաիրյան (Dr Kate Tairyan, MD, MPH) 24.01.2024 05:54:40 | Կտրականպես դեմ եմ այս անիմաստ առաջարկին: Հայ ժողովրդի պատմությունը շատ ավելին է, քան տարբեր պատմական ժամանակաշրջաններում այս կամ այն պետական կամ ոչ պետական մակարդակով գոյություն ունեցած Հայաստանը: «Հայոց պատմություն» եզրը շատ դիպուկ արտահայտում է հայ ժողովրդի, Հայքի, Հայաստանի, հայկականության, հայ մշակույթի, հայկական ինքնության, մեր ազգային կրոնի` հայ առաքելականության և մեր հայրենիքի տեսլականի գաղափարները, ինչը չի կարելի ասել «Հայաստանի պատմություն» եզրի մասին: Ահասկանալի է, թե մեր բազմադարյա պատմության ո՞ր հատվածն է այդպես անհանգստացնում նախաձեռնողներին: Արցախը,Կիլիկիո հայ փառապանծ թագավորությունը, ցեղասպանության հետևանք հայկական սփյուռքի հավաքական կերպարը – արդյո՞ք մաս են կազմում ձեր առաջ քաշած «Հայաստանի պատմության»: Խորհուրդ կտամ ականջալուր լինել մեր պատմաբաններին ու մասնագետներին և չզբաղվել նման վնասակար ինքնագործունեությամբ: Կանադայի Սայմոն Ֆրեյզեր Համալսարանի (SFU) Ավագ Դասախոս: | Շնորհակալություն դիտարկումների համար, որոնք քննարկման ենթակա են: | |
5 | Marine Kocharyan 24.01.2024 09:29:07 | վերականգնեք ,,հայ եկեղեցու պատմոգթյուն ,, առարկան եւ մի ընդունեք հակահայկական ծրագրեր՚ա՛յլապես պատասխանը չի ուշանալու | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
6 | Արփինե Ամիրջանյան 24.01.2024 09:56:50 | «Հայոց պատմություն»ը ընդգրկում է մեր ազգի ձևավորման դարավոր պատմությունը, բոլոր ժամանակների մեր հայոց պետականությունները՝ Արատտայից մինչև չորս թագավորություններ, հարևան տարբեր պետությունների տիրապետության տակ լինելու շրջաններ, նոր ու նորագույն ժամանակաշրջանների պետականություններ, որի ընթացքում մեր երկիրն ունեցել է տարբեր անվանումներ, ուստի՝ խստագույնս նեղացվում է մեր պետականությունների պատմությունը «Հայաստան» բառն իսկ: Այս իսկ պատճառով դեմ եմ քվարկում նախագծին: | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Հասմիկ Սահակյան 24.01.2024 10:27:56 | Հայոց պատմությունը ծավալային ավելի ընդգրկուն է, քան Հայաստանի պատմությունը։ «Հայաստանի պատմությունը» ընդամենը «Հայոց պատմության» մի մասն է։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
8 | Էրիկ Նիկողոսյան 24.01.2024 10:45:24 | Ասել թե Հայոց պատմություն առարկայի անվան փոփոխությունը Հայաստանի պատմության կունենա որևէ դրական նշանակություն հաստատականորեն կարող եմ ասել ոչ։ Առաջին հերթին բերեք բոլորիս ուշադրությունը կենտրոնացնենք Հայոց պատմություն առարկայի 7֊րդ դասարանի դասագրքի վրա, միջնորդենք շատ արագ հանրակրթական համակարգից հանելու և ազգայնորեն նոր ու հայեցի դասագրքի կազմելուն նպաստենք։ Հանրապետությունում այսօր ունենք բանիմաց և հայեցի մանկավարժական և գիտական ոլորտի Հայոց պատմության մասնագետներ, որ կարող են հեղինակել այնպիսի դասագիրք, որն իր դրական ազդեցությունը կարող է ունենալ սերունդների կրթման և պատմությունից դասեր քաղելու համար։ | Ձեր դիրքորոշումը կդիտարկվի: | |
9 | Անահիտ Ժամկոչյան 24.01.2024 10:54:48 | «Հայոց պատմություն» առարկայի անունը թողնել անփոփոխ | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
10 | Hasmik Derdzyan 24.01.2024 11:01:58 | Նշվում է, որ նախագիծը պետությունը կարևորելու համար է արվում։ Բայց պետականության ամենամեծ ատրիբուտը դա տարածքն է, իսկ Հայաստան պետությունը տարբեր ժամանակներում զբաղեցրել է տարբեր տարածքներ, հետևաբար որ տարածքի պատմությունն եք պատրաստվում ուսումնասիրել։ Եթե ի նկատի ունեք ներկայիս 29800 քկմ Հայաստանի պատմությունը, ապա դա հայ ժողովրդի պատմության ընդամենը չնչին մասն է և վերջին 100 տարվա ժամանակահատվածը, որը ձևավորվել է ցեղասպանության և հայրենազրկման արդյունքում։ Էլ չեմ ասում, որ հայ ժողովուրդը մոտ 10 դար ընդհանրապես պետություն չի ունեցել, իսկ այդ դեպքում որ Հայաստանի պատմութկան մասին է խոսքը, գոյություն չունեցո՞ղ։ Այսինքն բոլոր դեպքերում հանգում ենք նրան, որ ստացվում է մեր պատմությունն սկսում է 1921 թ.֊ից իսկ գուցե 1991 թ.ի՞ց։ Իսկ գուցե ավելի ազնիվ կլիներ ասել միայն ՀՀ պատմություն։ Իսկ Կիլիկիայի 4 դարյա փառահեղ պատմությունը, որ Հայաստան պետության մեջ ընդհանրապես չի մտնում։ Իսկ Արցախյան ազատամա՞րտը։ Այդպես կրճատել ու աղավաղել հայ ժողովրդի անցած ուղին անարդար եմ համարում նրա հանդեպ։ | Ձեր դիտարկումները կքննարկվեն: | |
11 | Սիրանուշ Պողոսյան 24.01.2024 11:21:41 | Դեմ եմ նման նախագծին, Հայոց պատմությունը պետք է մնա ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, կարելի է պարզապես առանձնացնել դարձնել Նորագույն պատմություն և վերջ, ին՞չ է ներառվելու Հայաստանի պատմություն դասագրքի մեջ... Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Սիրանուշ Պողոսյան 24.01.2024 15:42:00 | Մեկ դիտարկում ևս, իսկ ովքե՞ր են այս նախագծի հեղինակները, ովքե՞ր են այս գաղափարի կրողները, խնդրում եմ նշել անուն/ազգանուն: | Ձեր դիտարկումը նախագծի բովանդակության հետ կապված չէ: | |
13 | Tigran Simonyan 24.01.2024 11:22:23 | Սմբատ Հովհաննիսյանի առաջարկի հետ համաձայն եմ Միանգամից փաստենք, որ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» եզրույթները բովանդակային առումով տարբեր հեռանկարներ են ենթադրում։ «Հայաստանի պատմություն» եզրույթը հիմնականում ընդգծում է Հայաստանի՝ իբրև պետության քաղաքական, տնտեսական և սոցիալական ասպեկտները, ինչպիսիք են դրա ձևավորումը, կառավարումը, հակամարտությունները և հարևան շրջանների հետ հարաբերությունները։ Հետևաբար այն ենթադրում է ավելի նեղ հեռանկար՝ համեմատած հայ ժողովրդի ավելի լայն պատմության հետ: «Հայոց պատմություն» եզրույթը ենթադրում է կամ նկատի է առնում կենտրոնացում հայության (հայ ժողովրդի) փորձառությունների վրա: Այն ներառում է ոչ միայն Հայաստանի՝ որպես պետության քաղաքական պատմությունը, այլև հայության (հայ ժողովրդի) ավելի լայն պատմական պատումը, ներառյալ սփյուռքը: Այն կարող է վերաբերել տարբեր շրջանների (տարածքների) և շրջափուլերի (periods)՝ ընդգրկելով այնպիսի դիտանկյուններ, ինչպիսիք են լեզուն, կրոնը, արվեստը և հասարակական զարգացումները, ընդ որում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս: Ըստ էության, «Հայոց պատմությունը» ավելի ընդգրկուն մոտեցում է ցուցաբերում՝ հայությանը (հայ ժողովրդին) դիտարկելով որպես ազգային և մշակութային ամբողջություն, մինչդեռ «Հայաստանի պատմությունը» հակված է կենտրոնանալու կոնկրետ պետության պատմական զարգացման վրա։ Ընդ որում՝ «Հայոց պատմությունը» միաժամանակ ենթադրում է նաև «Հայաստանի պատմությունը»․ «հայոց»-ի մեջ կա թե՛ «հայությունը/հայ ժողովուրդը» և թե՛ «Հայաստանը»։ Ավելին՝ «Հայոց պատմությունը» ենթադրում է ազգակենտրոն և պետականակենտրոն հարացույցների համադրություն։ Իսկ ազգակենտրոնն ու պետականակենտրոնը, տարբերություններով հանդերձ, լրացնում են միմյանց՝ ապահովելով համապարփակ ըմբռնում: «Հայոց պատմության» ազգակենտրոն շերտը, իր կիզակետում ունենալով հայության ընդհանուր մշակութային, լեզվական և ազգային ինքնությունը, ենթադրում է, որ այդ ինքնությունն ավելին է, քան պետական սահմանների մեջ պարառվածը: Այստեղ ակտիվ է ժամանակային շերտը։ «Հայոց պատմության» պետականակենտրոն շերտը, իր կիզակետում ունենալով տարածքի քաղաքական կազմակերպումը, ուսումնասիրում է քաղաքական սուբյեկտների ստեղծումը, կառավարումը, կառավարման կառույցները, քաղաքական գործընթացները և փոխազդեցությունները: Այստեղ ակտիվ է տարածական շերտը։ Այսպիսով՝ «Հայոց պատմություն» եզրույթը ներառում է առնվազն երկու շերտ՝ ազգակենտրոն (ժամանակային) և պետականակենտրոն (տարածական), և երկու տեսանկյունների համադրումը թույլ է տալիս հասկանալ հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային և քաղաքակրթական հարթությունների ավելի ընդլայն փոխազդեցությունը: Այն ընդունում է, որ ազգը սահմանափակված չէ պետության սահմաններով: Այսպիսով՝ լավագույն տարբերակն է «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» եզրույթը, որն ամրագրված է սկսած դեռ պատմահայր Մովսես Խորենացուց։ | Շնորհակալություն դիտարկումների համար, որոնք քննարկման ենթակա են: | |
14 | Ռոզա Ամիրխանյան 24.01.2024 11:38:57 | Դուք ամեն անգամ կարողանում եք զարմացնել, ի՞նչ ա նշանակում <<Հայաստանի պատմություն>>, ցնդե՞լ եք | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
15 | Անի Արշակյան 24.01.2024 12:58:54 | Նման փոփոխությունը անթույլատրելի է | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
16 | Լուսինե Մխիթարյան 24.01.2024 13:34:05 | Պետք է մնա ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ Նույն տրամաբանությամբ ինչ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ։ Որևէ մեկի մտքով չի անցնի, կարծում եմ, անվանել ՀԱՅԱՍՏՆԻ ԼԵԶՈՒ։ Թե՞ կանցնի։ | Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ: | |
17 | Լուսինե Մխիթարյան 24.01.2024 13:36:42 | Վերանվանելու մասին բացատրություններից մեկը այսպիսին է․ ,,Քանի որ այլ երկներում այդպես է,, ։ Ռադիոհաղորդում էր, և հարցնել չէի կարող, թե ո՞րն է տրամաբանությունը։ Այդ պատճառով հարցնում եմ Ձեզ, թե ո՞րն է տրամաբանությունը։ ՈՒրեմն ամեն ինչ առանց հասկանալու պետք է ընդօրնակել՞՞՞՞; | Առաջարկում ենք նախագծի վերաբերյալ ներկայացնել Ձեր բովանդակային դիտարկումները: | |
18 | Լուսինե Մխիթարյան 07.02.2024 22:38:28 | Քվեարկության ամբողջ ընթացքում հետևել եմ ,,կողմ,, և ,,դեմ,, ձայներին։ Ամբողջ ընթացքում ,,դեմ,, ձայները մեծամասնույթյուն են կազմել։ Խնդրում եմ չանտեսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այս կարծիքը։ Մեծամասնության ցանկությունը, հիմնավորված ցանկություն է՝ թողնել ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒՅԹՒՈՆ։ Շատ պարզ է, որովհետև ,,հայոց,, ասելով՝ հասկանում ենք ,,հայկական,,։ Նույնն է ,,հայոց այբուբեն,, , ,,հայոց լեզու,, , ,,հայոց հող,, ,,հայոց բախտ,,։ Հուսով եմ գոնե մեկ անհգամ հաշվի կառնեք հասարակության կարծիքը։ Մնացել է մեկուկես ժամ, մինչև քվեարկության ավարտը։ | Ձեր դիտարկման բովանդակային մասը կքննարկվի: | |
19 | Astghik Toroyan 24.01.2024 13:56:11 | Հայոց պատմությունն ունի հազարմայակներ ընդգրկող պատմություն; գուցե նախագծի հեղինակին հայոց պատմության դասերի գրանցեք? Հայաստանի պատմությունը դա մի կաթիլն է օվկիանոսում։ Ուշքի եկեք | Առաջարկում ենք նախագծի վերաբերյալ ներկայացնել բովանդակային դիտարկումներ: | |
20 | Մանե Գալստյան 24.01.2024 14:05:24 | Վերացրեք ՀՊՉ-ի թերությունը, ոչ թե "Հայոց պատմություն" առարկայի անվանումը ։ | Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ: | |
21 | Հրայր Կամենդատյան 24.01.2024 14:05:34 | Դուք իրականացնում եք երկրի ապամոնտաժման քաղաքականություն։Մասնագիտական որևէր դրույթ չկա ձեր հորինվածքի մեջ։ | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
22 | Նարեկ Սիմոնյան 24.01.2024 14:44:37 | Հայոց պատմություն առարկան ուսումնասիրում է հայության և Հայաստանի (Հայկական լեռնաշխարհի) պատմությունը հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերը։ Ուսումնասիրում է իր երեք հիմնական դրսևորումների մեջ՝ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային։ Առարկայի ճիշտ անվանումը Հայոց պատմություն է, ոչ թե Հայաստանի կամ, առավել ևս, հայ ժողովրդի պատմություն։ Պատճառներն հետևյալներն են․ 1) Հայության (հայկական էթնոսի) արմատները գտնվել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ և ձևավորվել ու իր հազարամյակների գոյությունն է շարունակել հայությունը։ Հայաստանի (Հայկական լեռնաշխարհի) և հայության պատմությունը անբաժանելի են միմյանցից։ Հայոց բառը ներկայացնում է հայ բառի սեռական հոլովի հոգնակի թիվը։ Հայք հին հայերը կոչում էին թե՛ իրենք իրենց, թե՛ իրենց երկրը։ Այսինքն, Հայք նշանակում է և՛ հայեր, և՛ Հայաստան, իսկ Հայոց նշանակում է և՛ հայերի, և՛ Հայաստանի։ Բնականաբար, Հայոց պատմությունն էլ նշանակում է և՛ հայերի պատմություն, և՛ Հայաստանի պատմություն։ 2) Հայ ժողովրդին Հայկական լեռնաշխարհում նախորդել են հայկական ցեղախմբերը, ցեղերը և տոհմերը։ Հայ ժողովրդին հաջորդել է հայ ազգը։ Երբ մենք մեր պատմությունն անվանում ենք Հայաստանի կամ հայ ժողովրդի պատմություն, դրանով կամա թե ակամա անտեսում ենք մի կողմից հայության՝ հայ ժողովրդին նախորդած իր նախնիների, իսկ մյուս կողմից՝ նրան հաջորդած հայ ազգի պատմությունը, որն անշուշտ, սխալ է։ 3) Դարեր շարունակ մեր պատմիչներն, ապա նաև պատմաբաններն իրենց պատմությունները վերնագրել են ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի պատմություն, այլ՝ Հայոց պատմություն։ Բազմադարյա այդ ավանդույթը խախտվել էր Խորհրդային իշխանության տարիներին։ Ինչո՞ւ էին մեր պատմիչները իրենց երկերը կոչում Հայոց պատմություն, որովհետև, նրանք շատ լավ գիտեին, որ Հայոց նշանակում է և՛ հայերի, և՛ Հայաստանի։ | Շնորհակալություն: Ձեր դիտարկումները քննարկման ենթակա են: | |
23 | Փառանձեմ Շահբազյան 24.01.2024 14:53:56 | Միանգամայն դեմ եմ այդ փոփոխությանը: Առարկայի «Հայոց պատմություն» անվանումը լիարժեք ներկայացնում է, որ մեր` հայերիս պատմությունն է դասագիրքը մատուցում, իսկ ինչ կեղծիքներ կարող են գրել առաջարկվող վերանվանման դեպքում, սարսափում եմ նույնիսկ մտածել: | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
24 | Արմեն Վիրաբյան 24.01.2024 15:27:59 | Նշված փոփոխությամբ, ըստ էության, դասագրքերից դուրս կմղվեն Կիլիկյան Հայաստանին, հայ գաղթօջախներին վերաբերող իրադարձությունները, Արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած պատմական անցքերը (հայդուկային պայքար, համիդյան ջարդեր, Հայոց Ցեղասպանություն և այլն)։ Բերված առաջարկը անմիջապես պիտի չեղարկվի։ | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
25 | Անդրանիկ Սողոմոնյան 24.01.2024 15:53:03 | Ազգակործան գործընթաց է, թուրքի պահանջ։ Ինչ է, դեռ չե՞ն հագեցել Արցախ ու տարածքներ տալուց։ Մաշտոց ու Մատենադարան, Էջմիածի՞ն տանք։ Ուրարտուական սեպագիր արձանագրությունները իրենցը համարենք, թե՞ Է Եթե այո, ապա եկեք մեր ազգանվան յանն էլ փոխենք և վերջ։ Դեմ եմ, դեմ եմ, երիցս դեմ եմ։ | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: |