Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵՆԻԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԱՐԵՆԻԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______________2024 թվականի N _______-Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵՆԻԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԱՐԵՆԻԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64–րդ հոդվածի 5-րդ մասը, 698-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածները` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Արենիի» առողջության առաջնային պահպանման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) վերակազմավորման ձևովվերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):
  2. Սահմանել, որ՝

1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

3․Կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 41/1 հասցեում գտնվող` 48069000.0 դրամ սկզբնական և 26966000.0 դրամ հաշվեկշռային արժեքով 279.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13197 հեկտար հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12072016-10-0017 վկայական, տրված՝ 2016 թվականի հուլիսի 12-ին) ընկերությանն են հանձնվումանհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով:

4․Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50.0 հազ. դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` 5.0 հազ. դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

5․Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին:

6․Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Ընկերության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ Պայմանագրի նոտարական վավերացման և Պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:

7․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում կազմակերպել՝

ա. վերակազմավորման կարգի և պայմանների, փոխանցման ակտի հաստատումը,

բ. ընկերության կանոնադրության հաստատումը, գործադիր մարմնի և վերստուգող հանձնաժողով (վերստուգող) ձևավորումը,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում ապահովել՝

ա. ընկերության պետական գրանցումը,

բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:

8․Ընկերության խորհրդի ձևավորման հարցը վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:

Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                      Ն. Փաշինյան

                                                                                                    2024թ.  

                                                                                                  Երևան

  • Քննարկվել է

    18.01.2024 - 03.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1762

Տպել

Առաջարկներ`

Տաթևիկ Գրիգորյան

24.01.2024

Նախագծում նշված չէ, թե միավորման արդյունքում, որքան վարչական աշխատող կավելանա նոր կազմակերպությունում և որքան կավելանա նոր կազմակերպության տնօրենի աշխատանքի վարձատրությունը, քանի որ ավելանում է աշխատանքի ծավալը: Չկա ֆինանսական հիմնավորում, թե որքան ֆինանսական միջոցներ կտնտեսվեն: Բացի դա տեղեկանքներ ստանալու համար բնակիչը ստիպված է լինելու իր բնակության վայրից տեղափոխվել, ինչը հավելյալ ճանապարհածախս է բնակչի համար և հավելյալ դժվարություն: Իսկ այս նախագիծն իրականացնելիս, հարցումներ արվել են արդյոք ազգաբնակրության շրջանում:

Տեսնել ավելին