Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:  

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 

 

 

  • Քննարկվել է

    23.01.2018 - 07.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

23.01.2018 10:16

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9341

Տպել