Հիշել նախագիծը
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
- ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը,
- հավելվածի 7-րդ կետի 2–րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից սույն կետի 1-ին ենթակետում նշված փոփոխության հաստատումը ստանալուց հետո» բառերը։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-
Քննարկվել է
15.01.2024 - 30.01.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1612
Տպել