Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ                                                                                               

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 

2024 թվականի N -       Ն

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ:
  2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
  3. Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

ա. 2024 թվականի ապրիլի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1334 քաղաքացի, որոնցից 1209-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 47-ը` ավագ ենթասպայական կազմի, 78-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2024 թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 352 քաղաքացի, որոնցից 315-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2024 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 451 քաղաքացի, որոնցից 413-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2024 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 311 քաղաքացի, որոնցից 276-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 5-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 765 քաղաքացի, որոնցից 700-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 500 քաղաքացի, որոնցից 453-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

է. 2024 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 248 քաղաքացի, որոնցից 218-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 20-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ը. 2024 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2024 թվականի հունիսի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 523 քաղաքացի, որոնցից 480-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

 

 

  • Քննարկվել է

    12.01.2024 - 28.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8608

Տպել