«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
արձանագրային
« » __________________ 2018 թ. № _____
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին՝ համաձայն № 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին՝ համաձայն № 2 հավելվածի։
- Սույն որոշման №2 հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի իրականացման ընթացքի մասին:
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) համակարգել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին ցուցաբերել աջակցություն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:
-
Քննարկվել է
23.01.2018 - 07.02.2018
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 8296
ՏպելԱռնչվող փաստաթղթեր/ հղումներ
- «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
- ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ