Հիշել նախագիծը

«Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Էկոնոմիկայի նախարարի «Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետի պահանջների կատարումից:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Ներկայացվող նախագծով կարգավորվում են հավատարմագրման չափանիշների, համապատասխանության գնահատման (պարտադիր և կամավոր) գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները, հիմք ընդունելով ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտով սահմանված պահանջները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և «Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Էկոնոմիկայի նախարարի կողմից կսահմանվեն համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները, «Հավատարմագրման մասին» օրենքի կիրարկման ընթացքում առաջ եկած բացերը, մասնավորապես՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ՀԳՄ-ի` օրենսդրությամբ սահմանված հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության պատճառով հավատարմագրման ոլորտի կրճատման հիմքերը, կամ, ՀԳՄ-ի դիմումի (հայտի) համաձայն հավատարմագրման, հավատարմագրման մերժման, ընդլայնման, կրճատման, պահպանման, կասեցման, վերականգնման, դադարեցման, վերահավատարմագրման վերաբերյալ որոշումների ընդունումը և նման այլ դրույթներ։ Հստակ սահմանվել են  ՀԳՄ-ի կամ ԱՐՄՆԱԲ-ի կողմից իրականացվող և հավատարմագրմանն ուղղված գործառույթների յուրաքանչյուր փուլի համար նախատեսված ժամկետները, սահմանվել են ԱՐՄՆԱԲ-ի կողմից գնահատումներն իրականացնելիս կիրառվող գնահատման տեխնիկաները կամ դրանց համադրությունը «2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և (գնահատման տեխնիկան ԱՐՄՆԱԲ-ի կողմից գնահատումներ իրականացնելու համար կիրառվող մեթոդն է):

 5 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից

 

 

 

  • Քննարկվել է

    11.01.2024 - 31.01.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1696

Տպել