Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-Ի N 1201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
«Հավատարմագրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Կառավարությանն է վերապահվել սահմանելու համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը, որը և սահմանվել է Կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1201-Ն որոշմամբ:
««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել և «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները սահմանելու իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը («Հավատարմագրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
-
Քննարկվել է
11.01.2024 - 31.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1593
Տպել