Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:48:53 ԿԱՐԾԻՔ-ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանրային քննարկման դնելու փաստը (տևողությունը՝ 08.01.2024 - 24.01.2024) Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N 737-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) Պաշտպանության նախարարության համակարգում կրթության և գիտության ոլորտների քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափի գործակիցները 2014 թվականից հետո փոփոխություններ չեն կրել, անցած 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի աստիճանական բարձրացման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ոչ զինծառայող ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի անձնակազմի վարձատրությունն էականորեն ցարծ է, ինչը հանգեցրել է ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում համապատասխան գործունեության գրավչության նվազեցմանը և որոշակի առումներով կրթական որակի անկմանը»: Ճիշտ է, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ Պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափի գործակիցները 2014 թվականից հետո փոփոխություններ չեն կրել, սակայն ոչ թե դա վերաբերում է միայն «կրթության և գիտության ոլորտներին», այլ Պաշտպանության նախարարության համակարգի մյուս՝ «Առողջապահություն» և «Մշակույթ» ոլորտներին ևս։ Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Պաշտպանության նախարարությունում մշակման փուլում է գտնվում ՀՀ կառավարության 03.07.2017թ. N 737-Ն որոշման մեջ Պաշտպանության նախարարությանը վերաբերող կարգավորումների ամբողջական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվելու են քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող հաստիքների շրջանակը, պաշտոնային դրույքաչափի և լրավճարների չափերը: Այս փուլում միայն գիտության և կրթության ոլորտներին հրատապ անդրադառնալը պայմանավորված է ռազմական կրթության գործընթացի պատշաճ ապահովման հրամայականով: Փոփոխություն կատարված չէ:
2 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:53:39 Ներկայումս կառավարության հիշյալ որոշմամբ Պաշտպանության նախարարության համակարգում այդ չորս ոլորտներից («Գիտություն», «Կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ») պաշտոնային դրույքաչափի հաշվարկման ամենաբարձր գործակիցներն ունեն «Գիտություն» ոլորտի հաստիքները՝ առավելագույնը 4.80 («Պրոռեկտոր` գիտական հիմնարկության»), իսկ նվազագույնը 2.47 («Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան»)։ Բարձր ցուցանիշներով երկրորդ տեղում են «Կրթություն» ոլորտի հաստիքների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ առավելագույնը 3.75 («Վարիչ` ամբիոնի»), իսկ նվազագույնը 2.47 («Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների)»)։ Կառավարության նույն որոշմամբ Պաշտպանության նախարարության համակարգում պաշտոնային դրույքաչափի հաշվարկման ամենացածր գործակիցներն ունեն «Առողջապահություն» և «Մշակույթ» ոլորտների հաստիքները. «Մշակույթ» ոլորտում (տվյալ ոլորտի առավելագույն սանդղակում)՝ առավելագույնը 1.70 («Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության»), իսկ «Առողջապահություն» ոլորտում (տվյալ ոլորտի նվազագույն սանդղակում) նվազագույնը 1.15 («Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող»)։ Բացի դրանից՝ ներկա որոշմամբ խիստ անհամաչափ, ոչ խելամիտ և անտրամաբանական են սահմանված նաև Պաշտպանության նախարարության համակարգում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները։ Այսպես, «Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ» հաստիքների համար սահմանված է 1.51, մինչդեռ՝ «էլեկտրագետ, փականագործ, էլեկտրագետ-փականագործ, ավտոփականագործ, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտաժող, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեքենագետ, գազաէլեկտրամեքենագետ, գազաէլեկտրաեռակցող, ավտոէլեկտրիկ, գազաեռակցող, շարժիչագործ, վարպետ` կարբյուրատորների նորոգման, վուլկանացնող, ավտոմեքենագետ» հաստիքների համար սահմանված է 1.40, «գործավար, գործավար-օպերատոր, գրագիր, օպերատոր` համակարգչի, օպերատոր, պատճենահանող, քարտուղար, մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, ավագ խոհարար, սանտեխնիկ, տպագրիչ` պատճենահանող սարքով, օպերատոր` տպագրական մեքենայի» հաստիքների համար՝ 1.25, իսկ «հնոցապան, զոդող, եռակցող, օպերատոր` դողերի նորոգման, լվացող` ավտոմոբիլների, պաստառապատող, գործիքագործ, խոհարար, խոհարար-մատուցող, բուֆետապան, դերձակ, կոշկակար, արդուկող, քույր-տնտեսուհի» հաստիքների համար՝ 1.20։ Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Պաշտպանության նախարարությունում մշակման փուլում է գտնվում ՀՀ կառավարության 03.07.2017թ. N 737-Ն որոշման մեջ Պաշտպանության նախարարությանը վերաբերող կարգավորումների ամբողջական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվելու են քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող հաստիքների շրջանակը, պաշտոնային դրույքաչափի և լրավճարների չափերը: Այս փուլում միայն գիտության և կրթության ոլորտներին հրատապ անդրադառնալը պայմանավորված է ռազմական կրթության գործընթացի պատշաճ ապահովման հրամայականով: Փոփոխություն կատարված չէ:
3 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:53:39 Բացի դրանից՝ սույն որոշմամբ խիստ անհամաչափ, ոչ խելամիտ և անհասկանալի կերպով Պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար որոշ դեպքերում սահմանված են լրավճարներ՝ ֆիքսված խայտաբղետ չափերով, որոշ դեպքերում ընդհանրապես լրավճար սահմանված չէ, իսկ մնացած դեպքերում պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները միևնույն հաստիքի համար սահմանված են սանդղակային տարբերակով՝ ըստ մասնագիտական աշխատանքային տարիների, որոնք, ինչու չէ, կարող են և մեկնաբանվել կամայական կերպով։ Օրինակ՝ բոլորովին հասկանալի չէ, թե ինչո՛ւ «Գիտություն» և «Մշակույթ» ոլորտների «Գիտաշխատող» / «գիտնական վերլուծաբան» հաստիքների համար պետք է սահմանվի ֆիքսված գործակից (համապատասխանաբար՝ 2.47 և 1.55) և լրավճար (համապատասխանաբար՝ 21,500 դրամ և 6,483 դրամ), իսկ, ասենք, «էքսկուրսավար» հաստիքի համար պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները սահմանված են հետևյալ կերպ՝ առանց լրավճարի. 1.50՝ մինչև 2 տարի մասնագիտական աշխատանքային տարիների համար, 1.56՝ 2-5 տարի տարի մասնագիտական աշխատանքային տարիների համար, 1.61՝ 5-10 տարի մասնագիտական աշխատանքային տարիների համար, 1.67՝ 10-15 տարի մասնագիտական աշխատանքային տարիների համար, 1.72՝ 15-20 տարի մասնագիտական աշխատանքային տարիների համար, 1.77՝ 20 և ավելի տարի տարի մասնագիտական աշխատանքային տարիների համար։ Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Պաշտպանության նախարարությունում մշակման փուլում է գտնվում ՀՀ կառավարության 03.07.2017թ. N 737-Ն որոշման մեջ Պաշտպանության նախարարությանը վերաբերող կարգավորումների ամբողջական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվելու են քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող հաստիքների շրջանակը, պաշտոնային դրույքաչափի և լրավճարների չափերը: Այս փուլում միայն գիտության և կրթության ոլորտներին հրատապ անդրադառնալը պայմանավորված է ռազմական կրթության գործընթացի պատշաճ ապահովման հրամայականով: Փոփոխություն կատարված չէ:
4 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:53:39 Ստացվում է, որ եթե «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքը զբաղեցնող անձը ունի 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ապա նրա պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը, միևնույն է, լինում է 1.70, իսկ նույն ոլորտի «էքսկուրսավար» հաստիքը զբաղեցնող և 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձի համար պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանված է 1.77։ Սա ակնհայտ անհամաչափ մոտեցում է, քանի որ չի կարող տվյալ հիմնարկի որևէ աշխատակցի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն ավելի բարձր լինել նույն հիմնարկի տնօրենի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցից։ Սա, ցավոք, միակ անհամաչափ մոտեցումը չէ սույն որոշման մեջ, այլ մեկն է բազմաթիվ նման դեպքերից։ Ուստի այս ամենին հիմնովին վերջ տալու համար անհրաժեշտ է ՈՉ ԹԵ կառավարության սույն որոշման Պաշտպանության նախարարության համակարգում տեղ գտած ՄԻԱՅՆ «Գիտություն» և «Կրթություն» ոլորտներին վերաբերող հաստիքները և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներն ու լրավճարները փոփոխության ենթարկել, այլ ԱՐՄԱՏԱՊԵՍ և ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼ սույն որոշմամբ սահմանված հաստիքներն ու պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ հրաժարվելով ըստ մասնագիտական աշխատանքային տարիների սահմանված սանդղակային բնույթի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներից (անհրաժեշտ է անխտիր բոլոր հաստիքների համար սահմանել ֆիքսված, խելամիտ, համաչափ և տրամաբանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ) և առհասարակ՝ լրավճարներից։ Այլ խոսքով՝ սույն որոշման մեջ (այդ թվում՝ Պաշտպանության նախարարության համակարգին վերաբերող ոլորտներում) պետք է փոփոխություններ կատարել ինչպես հաստիքների անվանումների և ձևակերպումների առնչությամբ (կրճատել, ավելացնել և անվանափոխել մի շարք հաստիքների՝ ըստ համապատասխան ոլորտների), այնպես էլ յուրաքանչյուր հաստիքի համար պետք է ԱՌԱՆՑ ԼՐԱՎՃԱՐԻ սահմանել ՄԵԿ և ՄԻԱԿ ՖԻՔՍՎԱԾ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից՝ հաշվի չառնելով մասնագիտական աշխատանքային տարիների քանակը, ինչը խնդրահարույց է մի շարք առումներով (օրինակ՝ 4 պահակներից երկուսը ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քանի որ ունեն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ մյուս երկուսը ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քանի որ ունեն 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, թեև բոլոր չորս պահակներն էլ կատարում են միևնույն աշխատանքը՝ միևնույն ծանրաբեռնվածությամբ ու պատասխանատվությամբ, ինչը արդար մոտեցում չէ նրանց բոլոր վարձատրել տարբեր կերպ, այլ խոսքով, սա ծնում է սոցիալական անարդարություն)։ Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Պաշտպանության նախարարությունում մշակման փուլում է գտնվում ՀՀ կառավարության 03.07.2017թ. N 737-Ն որոշման մեջ Պաշտպանության նախարարությանը վերաբերող կարգավորումների ամբողջական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվելու են քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող հաստիքների շրջանակը, պաշտոնային դրույքաչափի և լրավճարների չափերը: Այս փուլում միայն գիտության և կրթության ոլորտներին հրատապ անդրադառնալը պայմանավորված է ռազմական կրթության գործընթացի պատշաճ ապահովման հրամայականով: Փոփոխություն կատարված չէ:
5 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:53:39 Ստորև ներկայացնում եմ նոր նախագծով առաջարկվող և ներկա որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները, լրավճարների և դրանցով հաշվարկված աշխատավարձի չափերը (առանց պահումների)՝ Գիտություն և կրթություն ոլորտի հետևյալ հաստիքների համար. 26. Պետ՝ ֆակուլտետի - առաջարկվող գործակից՝ 5.44, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 722,608 ; գործող գործակից՝ — ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ — 27. Պետի տեղակալ՝ ֆակուլտետի - առաջարկվող գործակից՝ 5.20, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 702,640 ; գործող գործակից՝ — ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ — 28. ա) Պետ` ամբիոնի - առաջարկվող գործակից՝ 5.07, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 691,824 ; գործող գործակից՝ 3.75 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 312,000 28. բ) Ղեկավար՝ կենտրոնի - առաջարկվող գործակից՝ 5.07, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 691,824 ; գործող գործակից՝ 4.66 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 21,663 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 409,375 29. ա) Ղեկավար` խմբի - առաջարկվող գործակից՝ 4.94, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 180,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 591,008 ; գործող գործակից՝ 4.55 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 20,813 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 399,373 29. բ) Պետ՝ բաժնի - առաջարկվող գործակից՝ 4.94, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 180,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 591,008 ; գործող գործակից՝ 3.43 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 285,376 30. ա) Պետ՝ ցիկլի - առաջարկվող գործակից՝ 4.65, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 110,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 496,880 ; գործող գործակից՝ 3.43 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 285,376 30. բ) Պետ՝ բաժանմունքի - առաջարկվող գործակից՝ 4.65, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 110,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 496,880 ; գործող գործակից՝ 2.79 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 232,128 31. Ավագ գիտնական վերլուծաբան - առաջարկվող գործակից՝ 4.37, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 95,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 458,584 ; գործող գործակից՝ 3.43 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 21,000 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 306,376 32. ա) Ավագ դասախոս - առաջարկվող գործակից՝ 4.10, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 75,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 416,120 ; գործող գործակից՝ 2.79 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 232,128 32. բ) Գիտնական վերլուծաբան - առաջարկվող գործակից՝ 4.10, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 75,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 416,120 ; գործող գործակից՝ 2.47 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 21,500 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 227,004 33. Դասախոս - առաջարկվող գործակից՝ 3.84, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 65,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 384,488 ; գործող գործակից՝ 2.47 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 9,634 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 215,138 34. ա) Թարգմանիչ - առաջարկվող գործակից՝ 3.59, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 40,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 338,688 ; գործող գործակից՝ 2.0 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 166,400 34. բ) Խմբագիր - առաջարկվող գործակից՝ 3.59, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 40,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 338,688 ; գործող գործակից՝ 1.55 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 6,483 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 135,443 35. ա) Ավագ մասնագետ - առաջարկվող գործակից՝ 3.36, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 20,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 299,552 ; գործող գործակից՝ 1.74 / 1.80 / 1.86 / 1.93 / 1.99 / 2.05 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 144,768 / 149,760 / 154,752 / 160,576 / 165,568 / 170,560 35. բ) Համակարգչային սրբագրիչ - առաջարկվող գործակից՝ 3.36, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 20,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 299,552 ; գործող գործակից՝ 1.68 / 1.74 / 1.80 / 1.86 / 1.92 / 1.98 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 139,776 / 144768 / 149,760 / 154,752 / 159,744 / 164,736 Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Պաշտպանության նախարարությունում մշակման փուլում է գտնվում ՀՀ կառավարության 03.07.2017թ. N 737-Ն որոշման մեջ Պաշտպանության նախարարությանը վերաբերող կարգավորումների ամբողջական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվելու են քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող հաստիքների շրջանակը, պաշտոնային դրույքաչափի և լրավճարների չափերը: Այս փուլում միայն գիտության և կրթության ոլորտներին հրատապ անդրադառնալը պայմանավորված է ռազմական կրթության գործընթացի պատշաճ ապահովման հրամայականով: Փոփոխություն կատարված չէ:
6 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:53:39 Այս հարացույցից և դրա վերլուծությունից պարզ է դառնում, որ սույն որոշման մեջ առաջարկվող փոփոխություններով «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից ունեցող «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար նախատեսվում է սահմանել 299,552 դրամ աշխատավարձ (առանց պահումների), մինչդեռ նույն որոշման «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված է 147,752 դրամ աշխատավարձ (առանց պահումների), այսինքն՝ «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը ավելի քան երկու անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հետևապես, շատ հանգիստ կարելի է «հրաժարվել» «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքից և զբաղեցնել «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Համակարգչային սրբագրիչ» հաստիքը՝ վարձատրվելով ավելի քանի կրկնակի։ Ինչ խոսք, սա խելքին մոտիկ չէ և դուրս է տրամաբանությունից։ Ավելորդ է նշել, որ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Պետ՝ ֆակուլտետի» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը գրեթե հինգ անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ այս տեսքով սույն որոշման մեջ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար փոփոխություններ կատարելու համար առաջարկվող նախագիծը ՎԵՐԱՆԱՅԵԼ և ներկայացնել՝ ա) խելամիտ, համաչափ և տրամաբանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, բ) հրաժարվել լրավճարների քաղաքականությունից՝ աշխատավարձի չափը հաշվարկելով ՄԻԱՅՆ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներով, գ) սկզբունքորեն և հիմնովին վերանայել սույն որոշման մեջ Պաշտպանության նախարարության համակարգում զետեղված բոլոր ոլորտների (այդ թվում՝ «Գիտություն և կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ», «Ընդհանուր մասնագիտություններ», «Տեխնիկական սպասարկում իրականացնողներ», «Մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձինք», «Այլ ոլորտներ») համար սահմանված հաստիքները (կրճատել, ավելացնել և անվանափոխել մի շարք հաստիքներ՝ ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ոլորտների) և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, միաժամանակ հրաժարվելով բոլոր տեսակի լրավճարներից և ըստ մասնագիտական աշխատանքային տարիների սահմանված սանդղակային բնույթի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներից և անխտիր բոլոր հաստիքների համար սահմանել ՖԻՔՍՎԱԾ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ։ Տարիներով կուտակված այս հարցը պետք է վերջնական լուծում ստանա, այլապես նման «կոսմետիկ» և կոնկրետ մեկ ոլորտին վերաբերող փոփոխություններով խնդրին գլոբալ առումով լուծում չի տրվում։ Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Պաշտպանության նախարարությունում մշակման փուլում է գտնվում ՀՀ կառավարության 03.07.2017թ. N 737-Ն որոշման մեջ Պաշտպանության նախարարությանը վերաբերող կարգավորումների ամբողջական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվելու են քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող հաստիքների շրջանակը, պաշտոնային դրույքաչափի և լրավճարների չափերը: Այս փուլում միայն գիտության և կրթության ոլորտներին հրատապ անդրադառնալը պայմանավորված է ռազմական կրթության գործընթացի պատշաճ ապահովման հրամայականով: Փոփոխություն կատարված չէ:
7 Արմեն Խաչատրյան 21.01.2024 23:53:39 Վերջում ավելացնեմ, որ առաջարկող փոփոխություններով «որոշման նախագծի ընդունումը հանգեցնում է տարեկան մինչև 400,000.0 հազ. դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության», ասել է թե՝ 400 միլիոն դրամով ավելանալու է «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար հատկացվող տարեկան բյուջեն, ինչը բավական խոշոր և ցցուն թիվ է՝ հաշվի առնելով, որ մյուս ոլորտների հաստիքների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների փոփոխության (ավելացման) դեպքում նույնպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ են առաջանալու, որոնք իրենց հերթին կհանգեցնեն տարեկան բյուջեի ավելացման աստղաբաշխական և աներևակայելի թվերի, որի ծանրությանը ՀՀ պետական բյուջեն դեռ պետք է կարողանա դիմանալ (իսկ թե որքանով այն արդարացված կլինի, դա էլ հարցի մյուս կողմն է)։ Շնորհակալություն ուշադրության, կարծիք-առաջարկությունս հաշվի առնելու և ըստ այդմ՝ գործադրության մեջ դնելու համար։ Առաջարկություն չի ներկայացվել: Փոփոխություն կատարված չէ: