Հիշել նախագիծը

-<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածում`

1) լրացնել նոր` 3.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող է պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող տեղեկություններ:

Եթե հայցվող տեղեկատվությունը պարունակում է սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն, ապա էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը պետք է հաստատված լինի դիմումը ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:».

2) լրացնել նոր` 6.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանած տեղեկատվության մեջ նշվում են անշարժ գույքի միավորի գտնվելու վայրը և անվանումը, իրավունքի տեսակը, կադաստրային ծածկագիրը՝ անշարժ գույքի միավորի գտնվելու վայրի և անվանման հստակ նկարագրի բացակայության դեպքում:».

3) 9-րդ մասում «(էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրում)» բառերը փոխարինել «(էլեկտրոնային կամ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրում)» բառերով.

4) 10-րդ մասում «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկատվության ցանկը» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը հիմք է տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 3.Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 5-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.8-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը.
  • 6-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.7-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը.
  • լրացնել նոր` 11.7-րդ և 11.8-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

 «11.7) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.

   11.8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 500 դրամ.».

4) 12-րդ կետում «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.8-րդ» բառերով.

5) լրացնել նոր` 27-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«27) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար՝ 500 դրամ:»:

 

 ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 74-րդ հոդվածը լրացնել նոր` 13-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«13. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 27-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո՝ անմիջապես:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 75-րդ հադվածը լրացնել նոր` 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«6. Սույն հոդվածով սահմանված արտոնությունները չեն տարածվում սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.01.2018 - 05.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14793

Տպել

Առաջարկներ`

Միհրան Մինասյան

01.02.2018

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նոտարական կարգով վավերացված պայմանագրի պետական գրանցումը կատարվում է պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի դիմումի հիման վրա։ Տվյալ կարգի համաձայն դիմումի մերժման դեպքում վեճի (ներառյալ դատական վեճի) կողմեր են դառնում դիմումատուն և անշարժ գույքի պետական ռեգիստրը որի կողմից մերժվել է պայմանագրի պետական գրանցումը։ Հիշեցնում եմ, որ Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրկներում անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով և այն գրանցվում է անշարժ գույքի պետական ռեգիստրում միայն նոտարի դիմումի հիման վրա։ Ինչպես նաև գործարքը կնքելուց առաջ գնորդը նոտարին է փոխանցում գույքի վաճառքի գումարը, իսկ վաճառող կողմին գույքի վաճառքի գումարը փոխանցվում է միայն նոտարի բանկային հաշվից , միայն պայմանագրի պետական գրանցման ավարտից հետո։ Առաջարկում եմ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթներով սահմանել նման կարգ, որպեսզի միայն նոտարը իրավասություն ունենա իր կողմից վավերացված պայմանագրի պետական գրանցման համար դիմում ներկայացնել անշարժ գույքի պետական ռեգիստր ։ Որի շնորհիվ գնորդ կողմը և վաճառող կողմը անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարության հետ որևէ վեճ (ներառյալ դատական վեճ ) ունենալու որևէ կարգավիճակ և հնարավորություն այլևս չեն ունենա։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890

Միհրան Մինասյան

31.01.2018

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթների համաձայն նոտարական կարգով վավերացված պայմանագրի պետական գրանցումը մերժվում է եթե պայմանագիրը չի համապատասխանում կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևի նորմերին։ Դեռևս օրենքով չի նախատեսված այն դեպքը՝ երբ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը կառավարության կողմից հաստատված որևէ օրինակելի ձև չունի։ Ներկա դրությամբ գործող օրենսդրության համաձայն, հարկադիր կատարողի և պահանջատիրոջ միջև կնքվում է անշարժ գույքը սեփականության իրավունքով պահանջատիրոջը հանձնելու մասին պայմանագիր, այն վավերացվում է նոտարի կողմից և գրանցվում անշաժ գույքի պետական կադաստրում։ Նման պայմանագրի համար նախատեսված օրինակելի ձև գոյություն չունի, սակայն այդ պատճառ չի դառնում, որպեսզի պայմանագրի պետական գրանցումը մերժվի անշաժ գույքի կադաստրի կողմից։ Առաջարկում եմ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքով արգելել նոտարական կարգով վավերացված ցանկացած պայմանագրի պետական գրանցումը, եթե նման պայմանագրի համար գոյություն չունի կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրի ձև ։ Նման կարգը կստիպի համապատասխան պաշտոնատար անձանց առանց ծուլանալու շուտափույթ կերպով ստեղծել համապատասխան օրինակելի պայմանագրի ձև, ինչը կնվազեցնի նաև դատական վեճերը պայմանագրի պետական գրանցման մերժման վերաբերյալ ։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890

Միհրան Մինասյան

31.01.2018

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթների համաձայն նոտարական կարգով վավերացված պայմանագրի պետական գրանցումը մերժվում է եթե պայմանագիրը չի համապատասխանում կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևի նորմերին։ Դեռևս օրենքով չի նախատեսված այն դեպքը՝ երբ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը կառավարության կողմից հաստատված որևէ օրինակելի ձև չունի։ Ներկա դրությամբ գործող օրենսդրության համաձայն, հարկադիր կատարողի և պահանջատիրոջ միջև կնքվում է անշարժ գույքը սեփականության իրավունքով պահանջատիրոջը հանձնելու մասին պայամանգիր, այն վավերացվում է նոտարի կողմից և գրանցվում անշաժ գույքի պետական կադաստրում։ Նման պայմանագրի համար նախատեսված օրինակելի ձև գոյություն չունի, սակայն այդ պատճառ չի դառնում, որպեսզի պայմանագրի պետական գրանցումը մերժվի անշաժ գույքի կադաստրի կողմից։ Առաջարկում եմ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքով արգելել նոտարական կարգով վավերացված ցանկացած պայմանագրի պետական գրանցումը, եթե նման պայմանագրի համար գոյություն չունի կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրի ձև ։ Նման կարգը կստիպի համապատասխան պաշտոնատար անձանց առանց ծուլանալու շուտափույթ կերպով ստեղծել համապատասխան օրինակելի պայմանագրի ձև, ինչը կնվազեցնի նաև դատական վեճերը պայամանագրի պետական գրանցման մերժման վերաբերյալ ։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890

Տեսնել ավելին