Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման,  բնականոն  զարգացման  և  օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերի պահանջներից։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիմք ընդունելով այս որոշմամբ սահմանված կարգավորումները նախատեսում է 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Այս նպատակով Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման միջոցառումների ծրագրում սահմանվել է 2.17 միջոցառումը։ Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելվածի աղյուսակ, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2024 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այդ միջոցառման կատարման պահանջով, ինչը նաև «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի պահանջն է։

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող լրացումը նպատակաուղղված է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերի և  Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1656-Ն որոշման հավելվածի 2.17-րդ կետի պահանջի կատարմանը։

Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Նախագծի ընդունման հիմք է հանդիսացել Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված  առաջարկությունները:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

  1. Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 16.7 մլն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ամրագրված «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությունից։

  • Քննարկվել է

    04.01.2024 - 28.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2999

Տպել