Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մկրտիչ Ավետիսյան 09.01.2024 13:01:39 | Հավելված 1-ում, և Հավելված 2-ում առկա է հակասություն։ Համաձայն Հավելված 1-ի, որով նախատեսվում է Հանձնաժողովի կազմը, նախատեսվում է, որ Հանձնաժողովը բաղկացած է 13 (տասներեք) անդամից, մինչդեռ նույն նախագծի Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանվում է, որ Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և տասն անդամից, ինչի գումարային արժեքը կազմում է 11(տասնմեկ), ուստի առաջարկում եմ, Հավելված 1-ից , որտեղ սահամանվում է Հանձնաժողովի կազմը, հեռացնել հետևյալ տողը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , և հետևյալ տողը՝ Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ, խմբագրել հետևյալ տեքստով՝ Հասարակական միավորումների 5 ներկայացուցիչներ, քանի որ նույն Նախագծի Հավելված 2-ի 5-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանվում է, որ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ: | ||
2 | Մկրտիչ Ավետիսյան 09.01.2024 13:01:39 | Առաջարկում եմ նախագծում Հասարակական միավորումներ բառակապակցությունները փոխել Հասարակական միավարումներ և Հիմնադրամներ բառակապակցությամբ։ |