Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1672-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքը։
Մինչ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել ՀՀ կառավարությանը, որի հիմքով ՀՀ կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։
Նախագծի նախապատրաստումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի ընդունմամբ, որի 14-րդ հոդվածի 3-րդ կետով կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին, որի հիմքով նախապատրաստվել է և շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։
Նախագծի ընդունմանը զուգահեռ անհրաժեշտ է՝
- ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի լոկալ հրամանով սահմանել կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը,
- ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013թ․ ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» N 9-Ն հրամանը։
- ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը ոստիկանության կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու, կարգապահական հանձնաժողովի նիստերի կազմակերպական աշխատանքներն իրականացնող ոստիկանության լիազոր ստորաբաժանում սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013թ․ օգոստոսի 19-ի թիվ 2769-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2180-Ա հրամանը։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունումը։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը.
Կապահովվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կատարումը՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահելով ներքին գործերի նախարարին։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
03.01.2024 - 18.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1569
Տպել