Լրամշակման փուլում է
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրությաննպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի՝
- 2-րդ մասը «վճարած լինելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին՝ ժամանակավոր անաշխատունակությունը սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամակահատվածներում առաջանալու հիմքով սույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն մայրության նպաստ նշանակելու դեպքերի, երբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ տրվում է անկախ շահութահարկ վճարած լինելու հանգամանքից» բառերով.
- 1-ին մասի 2-րդ ենթակետից հանել «(մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության)» բառերը, իսկ 3-րդ ենթակետից հանել «(մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով)» բառերը.
- 4-րդ մասից հանել «(անկախ լուծվելու հանգամանքից),» բառերը.
- 5-րդ մասը «նպաստի իրավունք» բառերից հետո լրացնել (ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն օրենքով սահմանված տարբեր պատճառներով)» բառերով.
- 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 5-րդ հոդվածը «լինելու դեպքում» բառերից հետո լրացնել «, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերով։
- Օրենքի 6-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուի (այսուհետ՝ վարձու աշխատողի գործատու) միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում, եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից:».
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է՝
1) ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար՝ վարձու աշխատողի գործատուն (ով օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից) իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից՝ լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին,
2) պետական բյուջեի միջոցներ հաշվին՝ լիազոր մարմինը, եթե վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից:».
- Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
- Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված դեպքերի) վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։»։
- Օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, և 14 հոդվածներում, 11-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում «աշխատանքային» բառերը փոխարինել «օրացուցային» բառերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերից և 2-րդ մասից հանել «աշխատանքային օրերի» բառերը, իսկ «աշխատանքային օրվանից» բառերը փոխարինել «օրացուցային օրվանից» բառերով։
- Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը» բառերը։
- Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:
- Ժամանակավոր անաշխատունակությունը սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամակահատվածներում առաջանալու հիմքով սույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելիս և հաշվարկելիս, որպես միջին ամսական աշխատավարձ, հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված չափի և դրա նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսը (սույն հոդվածի 1-ին մասում նշված տոկոսաչափը կիրառվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի նկատմամբ):
- Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս, որպես միջին ամսական աշխատավարձ, հիմք է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը (սույն հոդվածի 1-ին մասում նշված տոկոսաչափը կիրառվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկի նկատմամբ)։
- Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելիս, որպես միջին ամսական աշխատավարձ, հիմք է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը (սույն հոդվածի 1-ին մասում նշված տոկոսաչափը կիրառվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկի նկատմամբ)։
- Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելիս, որպես միջին ամսական եկամուտ, հիմք է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (սույն հոդվածի 1-ին մասում նշված տոկոսաչափը կիրառվում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի նկատմամբ)։
- Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկելիս, որպես միջին ամսական աշխատավարձ կամ եկամուտ, հիմք է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը (սույն հոդվածի 1-ին մասում նշված տոկոսաչափը կիրառվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի նկատմամբ)։
- Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար վարձու աշխատողի գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված նպաստը եկամտում հաշվի է առնվում Կառավարության սահմանած կարգով։
- Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք են հանդիսանում ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները անձի՝ հաշվարկային ժամանակահատվածում սույն հոդվածի 7-րդ և 14-րդ մասերում նշված եկամուտների վերաբերյալ:
- Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում (գումարվում են)․
1) վարձու աշխատողի գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտները,
2) սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված եկամուտը:
- Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով առանձին՝ ըստ վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի և որպես ինքնուրունաբար իրեն աշխատանքով ապահոված անձ։
- Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը, իսկ այդ եկամտի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
- Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հաշվարկելիս, եթե վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի (ում հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա աշխատանքային հարաբերությունների մեջ չէ)` մինչև վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
- Եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի բոլոր գործատուների մոտ աշխատելու ժամանակահատվածները պակաս են տասներկու ամսից, ապա հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի (ում հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ)` մինչև վարձու աշխատողի գործատուների մոտ աշխատանքի ընդունվելու ամիսներից ամենավաղ ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկում հաշվի է առնվում սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով։ Այս դեպքում որպես սույն հոդվածի 12-րդ մասում նշված վարձու աշխատողի գործատու դիտարկվում է այն գործատուն, ում մոտ հաշվարկային ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու օրը, ամիսը, տարին ամենավաղն է։
- Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգի շրջանակում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից շահութահարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը,
2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի համար եկամուտ չի հաշվարկվում:
- Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասերով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և․
1) նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար սույն օրենքի համաձայն նպաստը վճարվում է գործատուի միջոցներից,
2) նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է 0.8 գործակցով և ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար սույն օրենքի համաձայն նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցներից։
- Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերով չափերը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով և 0.8 գործակցով:
- Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում է առանձին՝ ըստ վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի և յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկվում է սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով։ Այս դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկված՝ պետական բյուջեից վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները վճարվում են դրանց հանրագումարի չափով։
- Միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի (այդ թվում՝ համատեղությամբ աշխատող) ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում է առանձին՝ որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ և վարձու աշխատող՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելով սույն հոդվածի 15-րդ, 16-րդ, 17-րդ մասերով սահմանված կարգով։ Այս դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկված՝ պետական բյուջեից վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար հաշվարկված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը վճարվում են դրանց հանրագումարի չափով։
- Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից կամ եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
- Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից վարձու աշխատողի գործատուն կարող է վճարել մայրության նպաստը իր միջոցների հաշվին։ Սույն մասով սահմանված դեպքում մայրության նպաստ նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:»։
- Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը
- Նպաստը նշանակում և հաշվարկում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)՝
- էլեկտրոնային առողջահության համակարգում առկա՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու վերաբերյալ,
- «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա՝ անձի՝ վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու, հաշվարկային ժամանակահատվածում վճարված (վճարվելիք) կամ ստացված եկամուտների վերաբերյալ,
- լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա՝ անձին վճարված նպաստի վերաբերյալ։
- Նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու (այդ թվում՝ վարձու աշխատողի գործատուի կողմից) համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Կառավարությունը։
- Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատության առաջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելու) և ժամանակավոր անաշխատության վերջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու) վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային առողջահության համակարգից լիազոր մարմնին տրամադրվում է համապատասխան հանգամանքն առաջանալուց (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելուց կամ փակելուց) հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում։ էլեկտրոնային առողջահության համակարգից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն այդ տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ուղարկում է վարձու աշխատողի գործատուին։ Ընդ որում՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ կատարվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, համապատասխանաբար, բացման և փակման օրվա ընթացքում, բացառությամբ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված՝ անձի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթղթի հիման վրա, ինչպես նաև ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ Կառավարության սահմանած դեպքերում գրանցված և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվող տեղեկատվության, որը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրվում ստացման օրը։
- ժամանակավոր անաշխատության վերջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու) վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը նախորդ օրվա դրությամբ առկա՝ նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում է լիազոր մարմնին։
- Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է նպաստը, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ նաև վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարի չափը և հարկային մարմնի միջոցով վարձու աշխատողի գործատուին տեղեկացնում է՝
1) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերաբերյալ,
2) գործատուի կողմից վճարման ենթակա՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի վերաբերյալ։
- Սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնն այն տրամադրում է գործատուին։
- Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է նպաստը և հարկային մարմնի միջոցով ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տեղեկացնում է նպաստի գումարի, դրա հաշվարկման, հաշվարկման հիմքում ընկած՝ եկամուտների և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերաբերյալ։
- Մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը լիազոր մարմինը վճարում է անկանխիկ եղանակով՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին (այսուհետ՝ միանվագ դրամական վճարների հաշիվ) փոխանցելու միջոցով։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ, ապա հաշվին առկա միջոցները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
- ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարը գործատուն վճարում է հարկային մարմնի միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
- Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողի գործատուի կողմից ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման ենթակա գումարը վճարում է վերակազմակերպված գործատուի իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:
- Այն դեպքում, երբ վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից, լիազոր մարմինը ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է սույն օրենքով սահմանված կարգով՝ առանց սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վարձու աշխատողի գործատուին տեղեկատվություն (տվյալներ) տրամադրելու։
- Նպաստ չի տրվում`
1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
2) բժշկի սահմանած բուժման ռեժիմը խախտած օրերի համար:
- Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված՝ անձի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթղթի հիման վրա նպաստը նշանակվում է էլեկտրոնային առողջահության համակարգից ստացված տեղեկատվության (տվյալների) հիման վրա, եթե այդ տվյալները ստացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից ոչ ուշ և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար աշխատավարձ չի վճարվել։
- Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված՝ անձի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթղթի հիման վրա էլեկտրոնային առողջահության համակարգ տեղեկատվությունը (տվյալները) ներառում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը, որի կարգը սահմանում է Կառավարությունը:
- Էլեկտրոնային առողջապահական համակարգում առկա տվյալներով անձի ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած)՝ սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարվում է նպաստ, իսկ աշխատավարձ չի հաշվարկվում և չի վճարվում բացառությամբ սույն հոդվածի 13-րդ մասում նշված դեպքում, երբ նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության օրերի հետ համընկնող՝ չաշխատած (աշխատավարձ չվճարած) օրերի համար։
- Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
- Օրենքի 25-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։
- Օրենքի 26-28-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Նպաստի նշանակումը, հաշվարկումը և վճարումը անձի մահվան դեպքում
- Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում, հաշվարկվում և վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով աշխատողի մահվան օրվա դրությամբ նրա հետ նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնելու դեպքում։ Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո չվճարված նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագրի հիման վրա։
- Միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում անձի (ում տվյալները փոխանցվել են բանկին) մահանալու և նպաստի գումարը ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վճարվում է Կառավարության սահմանած կարգով, այդ թվում՝ ժառանգության վկայագրի հիման վրա։
- Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը վարձու աշխատողի մահանալու կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով նպաստը չվճարելու դեպքերում նպաստի՝ գործատուի կողմից վճարման ենթակա գումարը վճարվում է աշխատողի մահվան դեպքում աշխատավարձի վճարման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
- Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստն այլ անձի նշանակելու և վճարելու կարգը, նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 27. Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը
- Պետական մարմնի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) կամ էլեկտրոնային առողջահության համակարգում առկա տվյալների հիման վրա չվճարված (չհաշվարկված կամ չնշանակված) կամ պակաս վճարված նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:
- Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը տրամադրելու ամսվանից հետո՝ 36 ամսվա ընթացքում վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին է ներկայացվում գրանցման հայտ կամ ճշտված հաշվարկ կամ հարկային հսկողության իրականացման արդյունքում հայտնաբերվում է նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխություն, հարկային մարմինն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ համապատասխան հանգամանքն ի հայտ գալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։
- Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ հարկային մարմնից ստացված տեղեկատվության (տվյալի) հիման վրա լիազոր մարմինը վերահաշվարկում է նպաստի չափը՝ նպաստը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով և ըստ անհրաժեշտության (եթե փոխվել է գործատուի տրամադրած տեղեկատվությունը (տվյալը)) սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով տրամադրում է գործատուին։
- Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը վճարելու օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացում և վերահաշվարկի արդյունքում նպաստի չափը՝
1) ավելանում է, ապա նպաստի պակաս վճարված գումարը վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով,
2) պակասում է, ապա ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա՝ ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում, իսկ գործատուի կողմից ավել վճարված գումարը աշխատավարձից պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
- Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը վճարելու օրվանից 3 ամիս հետո և վերահաշվարկի արդյունքում նպաստի չափը՝
1) ավելանում է, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վարձու աշխատողի գործատուն վարձու աշխատողին վճարում է իր միջոցներից` սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում,
2) պակասում է, ապա ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը պետական բյուջե վերականգնում է վարձու աշխատողի գործատուն՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ նրա կողմից ավել վճարված չափը վերականգնման ենթակա չէ:
- Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի վերաբերյալ տեղեկատվության (տվյալի) հիման վրա լիազոր մարմնի կատարած վերահաշվարկի արդյունքում նպաստի չափը՝
1) ավելանում է, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով,
2) պակասում է, ապա ավել վճարված գումարը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա՝ ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսիվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում:
- Սույն հոդվածի 2-րդ մասում նշված 36 ամսյա ժամկետից հետո վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին ներկայացված գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի կամ հարկային հսկողության իրականացման արդյունքում հայտնաբերված՝ նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխության դեպքում նպաստը չի վերահաշվարկվում։
- Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի 2-րդ կետերում նշված ժամանակացույցը կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
- Սույն հոդվածով սահմանված կարգով պետական բյուջե չվերականգնված՝ ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե են բռնագանձվում դատական կարգով՝ լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա։
Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները
- Լիազոր մարմինը`
1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, այդ թվում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեի և վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա չափը՝ իր կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով։ Շտեմարան ներառվող տվյալների կազմը սահմանում է Կառավարությունը․
2) սույն օրենքով սահմանված կարգով նշանակում և վճարում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձի նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները․
3) իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է նպաստներին վերաբերող տվյալները.
5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
- Հարկային մարմինը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների վճարման ճշտության նկատմամբ.
2) ապահովում է նպաստների հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը իր կողմից վարվող տեղեկատվական բազայում։
- Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ապահովում է նպաստների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը էլեկտրոնային առողջահության համակարգում:
- Լիազոր մարմինը, հարկային մարմինը, առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովում են նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության (տվյալների) տրամադրումը, ստացումը և փոխանցումը։»։
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «Գործատուի՝ նպաստներին» բառերը փոխարինել «Գործատուի` ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարմանը» բառերով։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից և տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո։
Հոդված 12. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
-
Քննարկվել է
29.12.2023 - 15.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5806
Տպել