Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                               ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի և սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ունի մի շարք խնդիրներ, բացեր, անհամապատասխանություններ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, որոնք նպաստում են փորձաքննության թերի կատարմանը կամ սահմանում են ոչ հավասար խաղի կանոններ տարբեր տնտեսավարողների միջև, ինչը  թույլ է տալիս, որ փորձաքննություն կատարող մի տնտեսավարող սուբյեկտը թերի փորձաքննություն կատարի և վերջնական կամ լիարժեք որևէ ախտորոշում չկատարի՝ կասկածելի բոլոր դեպքերը ուղղորդելով փորձաքննություն կատարող պետական կազմակերպություն, որը կատարում է լիարժեք փորձաքննություն, ախտորոշում, ներառյալ հաստատում կամ հերքում: Բացի այդ, գործող որոշման մեջ սահմանված են տարբեր ձևաթղթեր, որոնց բովանդակությունը հիմնականում նույնն է, և փորձաքննություն կատարող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է այդ թղթերը լրացնել, ինչը լրացուցիչ պարտավորություն և վարչարարություն է, որոնք կրճատման և պարզեցման կարիք ունեն: Որոշման 1-ին հավելվածով սահմանված ձևերը՝ Ձև 1 (Նմուշառման արձանագրություն), Ձև 2 (Նմուշներն ուղեկցող նամակ) և Ձև 3 (Եզրակացություն), բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշման հավելվածով սահմանված ձևաթղթերի բովանդակության կրկնությունն են: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշումը վերաբերում է լաբորատոր փորձարկումներին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումը անասնաբուժասանիտարական փորձաքննությանն է վերաբերում, որի հասկացությունը սահմանված է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ուղղակի լաբորատոր փորձարկում չէ և տարբերվում է ինչպես փորձարկման ենթակա ցուցանիշներով, այնպես էլ բնույթով և նպատակով:

Որոշման մի շարք դրույթներ ունեն վերախմբագրման և հստակեցման կարիք, ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային և կիրարկման առումով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է վերանայել որոշումը, հստակեցնել ու պարզեցնել բոլոր խնդրահարույց կամ հակասական դրույթները, առավել դյուրին դարձնելով անասնաբուժասանիտարական փորձաքննության գործընթացը և այդ գործընթացում ներգրավված կողմերի գործունեությունը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն նոր օրենքի ընդունմամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման մեջ սահմանել հավասար խաղի կանոններ և պայմաններ տարբեր տնտեսավարողների միջև:

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու համար սահմանվում են փաստաթղթավորման նոր դրույթներ և նմուշառման ակտ, որը կհավաստի թե նմուշառումը, թե փորձաքննության նպատակով նմուշների ուղարկումը կամ ներկայացումը, ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարվող նմուշառումը` ապահովելով փորձաքննության գործընթացի թափանցիկությունը, վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը և կրճատելով փաստաթղթավորման վրա ծախսվող ժամանակը և ծախսերը: Սահմանվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության տրման  ժամկետ, ինչպես նաև եզրակացության բովանդակությունը և ձևը հստակեցնող դրույթներ:

Մի շարք դրույթներ ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային առումով վերախմբագրվել և հստակեցվել են, ինչը պայմանավորված է նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն նոր օրենքի ընդունմամբ:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և ավելորդ վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը:   

                                                                Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

                                                            Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    19.01.2018 - 04.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8862

Տպել