Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_________ 2023 թվականի N _________-Ն

    

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագող իրավահարաբերությունների վրա։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                             Ն. Փաշինյան


 

 

 

 

 

 

 

 


Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

«____» __________  N____-Ն որոշման

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 6-րդ մասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են նաև Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չթվարկված՝ սույն հավելվածի 3-րդ կետով թվարկված գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում (պահպանական գոտիներում) կամ բնապահպանական հողերում, և որոնք ներառված չեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում՝ բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումն իրականացնող պետական մարմինների կողմից՝ կանոնադրական գործառույթներին համապատասխան։

2. Սույն հավելվածի 3-րդ կետով թվարկված գործունեության տեսակների փորձաքննությունն իրականացվում է Օրենքով սահմանված Բ կատեգորիայի ընթացակարգով:

3. Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում (պահպանական գոտիներում) կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա են գործունեության հետևյալ տեսակները.

1) 0,5 ՄՎտ-ից մինչև 1 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ,

2) 0,5 ՄՎտ-ից մինչև 1 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

3) հողմաէլեկտրակայաններ՝ մինչև 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, արևային էլեկտրակայաններ՝ մինչև 3 հա տարածք զբաղեցնող կայանքներ,

4) էլեկտրահաղորդման գծերի կառուցում` բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերի կանաչ գոտիներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, բնապահպանական հողերում՝ 2 կմ-ից մինչև 5 կմ երկարությամբ, իսկ անտառային հողերում՝ 10 կՎ և ավելի հզորությամբ, 2 կմ-ից մինչև 5 կմ երկարությամբ,

5) նոր ճանապարհների կառուցում կամ գործող ճանապարհների վերակառուցում (1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ հատվածում)՝ բացառությամբ հակահրդեհային նշանակության կամ անտառտնտեսական ճանապարհների,

6) 100 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500մ և ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր,

7) 120 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ ջրահեռացման համակարգեր,

8) 100 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500մ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար,

9) մինչև 500 մետր երկարությամբ թունելների կառուցում,

10) կամուրջների կառուցում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերի կանաչ գոտիներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, բնապահպանական հողերում՝ մինչև 25 տոննա բեռնատարողությամբ, իսկ անտառային հողերում՝ 7 տոննայից մինչև 25 տոննա բեռնատարողությամբ,

11) մինչև 300 մմ տրամագծով, մինչև 20 կմ երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,

12) հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` մինչև 10 հա տարածքների համար,

13) սննդամթերք ստանալու համար կենդանական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 30-ից մինչև 75 տոննայի դեպքում,

14) սննդամթերք ստանալու համար բուսական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 150-ից մինչև 300 տոննայի (եռամսյակային միջին ցուցանիշը) դեպքում,

15) չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` մինչև 5 կմ երկարությամբ,

16) քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում կամ բարեկարգում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերի կանաչ գոտիներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, բնապահպանական հողերում՝ 15 քմ -ից մինչև 1500 քմ կառուցապատման վերգետնյա մակերեսով կամ մինչև 2000 քմ ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով, իսկ անտառային հողերում՝ 15 քմ -ից մինչև 1500 քմ կառուցապատման վերգետնյա մակերեսով կամ մինչև 2000 քմ ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով՝ բացառությամբ ոչ հիմնական շինությունների,

17) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերի կանաչ գոտիներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, բնապահպանական հողերում՝ կենցաղային կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների տեղադրում և շահագործում, իսկ անտառային հողերում՝ 300 և ավելի անձանց սպասարկման համար նախատեսված կենցաղային կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների տեղադրում և շահագործում,

18) ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 50 տոննայից մինչև 100 տոննա արտադրողականությամբ,

19) ոչխարաբուծական տնտեսություններ` 250-ից մինչև 500 գլուխ,

20) անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 500-ից մինչև 1000 գլուխ։

4. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում (պահպանական գոտիներում) կամ բնապահպանական հողերում փորձաքննության (այդ թվում՝ անդրսահմանային) ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի համարվող, սույն հավելվածով նախատեսված գործունեության տեսակները։

 

  • Քննարկվել է

    25.12.2023 - 17.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1998

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ