Հիշել նախագիծը

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վահրամ Սաֆարյան 26.12.2023 12:00:43 ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ Նախագիծ Առաջարկություն, մեկնաբանություն ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ 3. Նկարագրության արձանագրության կազմումը կատարվում է անօդաչու սարքի միջոցով օտարվող սեփականության տեսանկարահանում իրականացնելով և գույքի ամբողջական եռաչափ պատկերը ստանալով: Անօդաչու սարքի միջոցով կատարված տեսանկարահանման արդյունքներն էլեկտրոնային կրիչով ի պահ են հանձնվում նոտարին՝ հանձնման-ընդունման ակտի հիման վրա «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Յուրաքանչյուր սեփակնության համար եռաչափ պատկեր ստանալը բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց է, որը կարող է բերել ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետների ձգձգման և թանկացման, այդ թվում նաև պետական բյուջեի բեռի ավելացման, քանի որ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման պատվիրատուն մեծամասամբ պետություն է:
2 Վահրամ Սաֆարյան 26.12.2023 12:00:43 ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ 2. 5. Նկարագրության արձանագրությունը կազմվում է ոլորտի համապատասխան մասնագետների՝ գնահատողների կամ չափագրողների կողմից: Առկա փորձը ցույց է տալիս, որ նկարագրության արձանագրության կազմման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում նաև այլ փորձագետներ ներգրավել
3 Վահրամ Սաֆարյան 26.12.2023 12:00:43 ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ 2. 9. 4) ե. լուսանկարները. լուսանկարները պետք է լինեն հետևյալ պարտադիր պայմաններով՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված առանձին կանգնած շինությունների համար՝ արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից Առանձին կանգնած որոշ շինություններ տեղադիրքը բնության մեջ թույլ չի տալիս այն լուսանկարել բոլոր կողմերից, առաջարկում ենք նշում անել հնարավորության դեպքում ՝ արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից
4 Վահրամ Սաֆարյան 26.12.2023 12:00:43 ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ 2. 12. Ձեռք բերողը պարտավոր է օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմվելուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկել սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում այն բողոքարկել դատական կարգով։ Առկա փորձը ցույց է տալիս, որ նկարագրության արձանագրություններում մանր վրիպակների ուղղումը վերադասության կարգով բողոքարկման հիման վրա արագ է և արդյունավետ, իսկ էական հակասությունների դեպքերում սեփականատերերը դիմում են նաև դատարան
5 Վահրամ Սաֆարյան 26.12.2023 12:00:43 ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ 2. Հավելված 2 Բացակայում են ընդհանուր լրացուցիչ նշումների բաժինը, նկարների և հատակագծերի տեղադրման բաժինները, անհրաժեշտ է լրամշակել
6 Արսեն Բարսեղյան 05.01.2024 01:13:08 Սույն նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «մասնագիտական հանձնաժողովի» լիազորությունները նվազեցնել, մասնավորապես «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերում իրականացված գնահատումները, այսինքն կազմված հաշվետվությունները չեն կարող ուսումնասիրվել «մասնագիտական հանձնաժողովի» կողմից։ Մասնագիտական հանձնաժողովի գործունեությունն, ըստ էության, ուղղված է հասարակության մեջ գնահատողի անունը բարձր պահելուն, մասնագիտական հանձնաժողովի լիազորությունները նվազեցնելով գնահատման հետ կապված վեճերը չեն կրճատվի, ոչ էլ դրանց լուծում կտրվի։ Առաջարկում եմ նախագծում կատարել փոփոխություն առ այն, որ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերում իրականացված գնահատումները (հաշվետվությունները) պարտադիր ուսումնասիրվեն մասնագիտական կառույցների կողմից՝ ընդ որում նախապես, մինչև պատվիրատուներին կամ շահառուներին փոխանցելը։ Որպես «մասնագիտական կառույց» կարող է սահմանվել ոչ միայն Կադաստրի կոմիտեի կողմից ստեղված «մասնագիտական հանձնաժողովը», այլ նաև այլընտրանքային մասնագիտական կառույցը՝ ընդուպ միջազգային կամ միջպետական։
7 Արսեն Բարսեղյան 05.01.2024 01:13:08 Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքը ավելացնել «գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ցանկում։ Այսինքն, գնահատման արդյունքը գնահատողը պարտավորվում է մուտքագրել e-cadastre կայքում ստեղծված հատուկ բաժին, որը 20.06.2022թ. N 238-Ն հրամանով սահմանված կարգով համեմատվում է ԱՐՓԻՍ (ARPIS)-ում առկա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և փաստացի գրանցված առուվաճառքի, գրավադրման և վարձակալության (վարձավճար) պայմանագրային գնի հետ, սակայն էական տարբերության տեպքում լիազոր մարմինը որևէ գործողություն չի կատարելու պարտավորություն կամ լիազորություն չի ունենում։ Այդ դեպքում ո՞րն է գնահատման արդյունքը հաշվառման ծրագիր մուտքագրելու իմաստը։ Եթե կադաստրի կոմիտեն սույն նախագծով ցանկանում է հրաժարվել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերում կատարված գնահատումների հաշվետվությունների ուսումնասիրությունից, ապա կարող է այդ գործառույթը փոխանցել Գնահատողների ԻԿԿ-ին։
8 Արսեն Բարսեղյան 05.01.2024 01:14:17 Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքը ավելացնել «գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ցանկում։ Այսինքն, գնահատման արդյունքը գնահատողը պարտավորվում է մուտքագրել e-cadastre կայքում ստեղծված հատուկ բաժին, որը 20.06.2022թ. N 238-Ն հրամանով սահմանված կարգով համեմատվում է ԱՐՓԻՍ (ARPIS)-ում առկա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և փաստացի գրանցված առուվաճառքի, գրավադրման և վարձակալության (վարձավճար) պայմանագրային գնի հետ, սակայն էական տարբերության տեպքում լիազոր մարմինը որևէ գործողություն չի կատարելու պարտավորություն կամ լիազորություն չի ունենում։ Այդ դեպքում ո՞րն է գնահատման արդյունքը հաշվառման ծրագիր մուտքագրելու իմաստը։ Եթե կադաստրի կոմիտեն սույն նախագծով ցանկանում է հրաժարվել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերում կատարված գնահատումների հաշվետվությունների ուսումնասիրությունից, ապա կարող է այդ գործառույթը փոխանցել Գնահատողների ԻԿԿ-ին։
9 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 05.01.2024 20:04:12 Կարծիք ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ 20․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ —https://www.e-draft.am/projects/6667 )։ 1. ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 կետով. ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերում.»: Արձանագրենք, որ «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է գնահատման պարտադիր դեպքերը: Մասնավորապես, ի թիվս այլ դեպքերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գնահատումը պարտադիր է. «2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.»: Ստացվում է, որ Նախագծով առաջարկվում է նշված հոդվածը լրացնել նոր՝ սակայն 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով արդեն իսկ նախատեսված նույնաբովանդակ հիմքով (կետ 7.1.)՝ վերախմբագրված ձևակերպմամբ: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը մինչև 24.10.2018 թ.-ի փոփոխությունները (ՀՕ-405-Ն) կրում էր «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենք անվանումը: Նշված փոփոխություններով օրենքի տեքստում «հասարակության և պետության կարիքների համար» բառերը փոխարինվել են «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով (ՀՕ-405-Ն, հոդված 4): Ընդ որում, ըստ 24.10.18 թ.-ի ՀՕ-405-Ն օրենքի նախագծի հիմնավորման՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագիրը բխում էր Հայաստանի Հանրապետության 2005 թվականի Սահմանադրության բովանդակությունից: Հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել օրենքի վերնագիրը համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կատարված փոփոխությունների արդյունքում ընդամենը օրենքի վերնագրի և համապատասխան եզրույթների ձևակերպումները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Սահմանադրության խմբագրությանը: Իսկ օրենքը շարունակել է կարգավորել նույն բնագավառի իրավահարաբերությունները: Այսինքն, նշված խմբագրական բնույթի փոփոխությունները չեն փոփոխել ինստիտուտի բովանդակությունը, այս ձևակերպումները փոփոխվել են նույն՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում: Նույն կերպ 24.10.2018 թ. վերախմբագրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ՝ «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար» վերտառությամբ հոդվածը, որը շարադրվել է հետևյալ կերպ. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը»: Նման պայմաններում առաջարկվող լրացմամբ նախատեսված կարգավորումները հիմնավորված չեն, քանի որ անհրաժեշտ դեպքը արդեն իսկ նախատեսված է օրենքով, և այսօր էլ հանդիսանում է գնահատման պարտադիր հիմքերից մեկը: Ավելին, առանձին դատական գործերի քննության շրջանակներում գնահատման պարտադիր առկա այս հիմքից բխող պահանջների չպահպանումը դարձել է նաև գնահատման հաշվետվությունների իրավաչափությունը վիճարկելու հիմք՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասում (33-րդ թաղամաս) տեղակայված գույքի սեփականատերերի կողմից, ինչը այս լրացմամբ հետապնդվող իրական նպատակը դարձնում է առավել խնդրահարույց և տարակուսելի: Հատկանշական է նաև, որ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր՝ 7.1 կետով, այն դեպքում, երբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարունակում է գործել, հարց է առաջանում, թե նման պայմաններում որ դեպքերն են կարգավորվելու 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի շրջանակներում: Բացի վերոնշյալ խնդիրներից՝ Նախագծով խախտվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոնցով արգելվում է նորմատիվ իրավական ակտերում իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները (հոդված 13): Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է Նախագծից հանել 9-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող 7.1 կետով սահմանված հիմքը՝ Օրենքում համապատասխան բովանդակությամբ պարտադիր գնահատման հիմքի առկայության հիմնավորմամբ: 2. Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորում, որի համաձայն՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունը կազմելու նպատակով արձանագրողի մուտքը խոչընդոտելու պարագայում լիազոր մարմինը իրավասու կլինի դիմելու հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ արձանագրողի մուտքը համապատասխան տարածք ապահովելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ եթե օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողի կողմից խոչընդոտվում են սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները, ապա լիազոր մարմինը սեփականության նկարագրության արձանագրությունը կազմում է առկա հնարավորությունից ելնելով, որը և հիմք է հանդիսանում բարելավումները գնահատելու համար: Այսինքն, օրենքով սահմանված վերոգրյալ իրավակարգավորման պայմաններում Կառավարության որոշման նախագիծը սահմանում է հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորություն՝ անմիջականորեն հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ արձանագրողի մուտքը համապատասխան տարածք ապահովելու նպատակով: Գտնում ենք, որ նշված իրավակարգավորումը խիստ խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից՝ անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման սահմանադրական երաշխիքների խախտման հիմքով: Առաջարկում ենք Կառավարության որոշման նախագծից բացառել խնդրո առարկա դրույթը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
10 Պետական կարիքների զոհեր 05.01.2024 22:08:38 Նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ Առաջարկվող փոփոխություններով գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կատարված գնահատումները այլևս չեն դիտարկվելու մասնագիտական հանձնաժողովում, ինչը չի կարող դրական ազդեցություն ունենալ տվյալ գործընթացի արդյունավետ վերահսկողության տեսակետից: Ավելին, այն հակասության մեջ է մտնում հոդված 2-ի հետ, որով առաջարկվում է գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գնահատումները դիտարկել, որպես պարտադիր դեպք: Չնայած մեր խորին համոզմամբ այն արդեն համարվում է պարտադիր դեպք Գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Այնուամենայնիվ, գնահատումը դիտարկել, որպես պարտադիր դեպք մի կողմից և միաժամանակ դուրս բերել մասնագիտական հանձնաժողովի տիրույթից մյուս կողմից առնվազն տարօրինակ է, քանի որ գնահատումը դիտարկելով որպես պարտադիր դեպք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն (այսուհետ` Կադաստր) պարտավորեցնում է գնահատողին Կադատրի կայք ներբեռնել գնահատումը և ստանալ նույնականացման ծածկագիր ինչը նշանակում է, որ այն ( գնահատումը) գտնվում է Կադաստրի մոնիտորինգի տակ և վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից: Այս տեսանկյունից անտրամաբանական է թվում, թե ինչու՞ է Կադաստրը, գնահատումը սահմանելով որպես պարտադիր դեպք, կրճատում իր լիազորությունները և քաղաքացիների իրավունքները մասնագիտական հանձնաժողով դիմելու վերաբերյալ: Մենք առաջարկում ենք հակառակը, պարտադիր դարձնել մասնագիտական հանձնաժողովում տվյալ գնահատումների քննարկումը և մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև սահմանել խիստ պահանջներ պատասխանատվության մասով: Ինչ վերաբերում է մասնագիտական հանձնաժողովին, ապա պետք է արմատապես փոխել այդ հանձնաժողովի ձևավորման կարգը, սկզբունքները և կազմը` սահմանելով մի քանի պարտադիր պայման: Դրանք են` 1) հանձնաժողովի անդամը չպետք է լինի գործող գնահատող, այլ կարող է լինել այդ ոլորտի դասախոս, գիտնական, նախկին գնահատող, որը ունի հեղինակություն մասնագիտական շրջանակներում, 2) հանձնաժողովի նախագահը և քարտուղարը չպետք է լինեն Կադաստրի պաշտոնյաներ այլ ընտրվեն սեփական կազմից ռոտացիոն սկզբունքով, 3) սահմանել խիստ պատասխանատվություն, այդ թվում քրեական, պարտադիր դեպքերի համար մասնագիտական հանձնաժողովի փաստական և ոչ գնահատողական, ակնհայտ ոչ օբյեկտիվ, ստանդարտների խախտումներով կազմված մասնագիտական եզրակացությունների համար, 4) մասնագիտական հանձնաժողովի անդամների համար սահմանել արժանապատիվ վարձատրություն ( աշխատավարձ), 5) նպաստել հանձնաժողովի ընդգրկումը և անդամակցումը վերպետական համապատասխան մասնագիտական Եվրոպական կառույցների, հնարավորություն ընձեռել շահառուներին բողոքարկել մասնագիտական հանձնաժողովի որոշումները մասնագիտացված Եվրոպական հեղինակավոր կառույցներ որոնց որոշումները կկրեն պարտադիր բնույթ:
11 Պետական կարիքների զոհեր 05.01.2024 22:15:02 Նախագծի 2-րդ հոդվածի վերաբերյալ Տվյալ լրացումով առաջարկվում է Գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հանրային գերակա շահի դեպքում գնահատումը պարտադիր դեպք դարձնելու մասին: Սակայն, ինչպես մեր այնպես էլ բազմաթիվ այլ իրավաբան մասնագետների համոզմամբ այն արդեն իսկ հանդիսանում է պարտադիր դեպք Գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի 2-րդ կետով, որում ասվում է, որ գնահատումը պարտադիր է գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքում: Ինչպես դժվար չէ նկատել վերոնշյալ կետը արդեն իսկ ներառում է առաջարկվող լրացումը: ՀՀ Սահմանադրության (1995թ. խմագրությամբ) 28 -րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության (2005թ. խմագրությամբ) 31-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության (2015թ. խմագրությամբ) 60-րդ հոդվածը չեն նախատեսում այլ դեպք քան հասարակության և պետության կարիքների համար գույքը սեփականատիրոջից վերցնելու այլ տարբերակ քան հանրային գերակա շահի առկայությունը այն էլ բացառիկ դեպքերում: Հասարակության և պետության կարիքների համար գույքը վերցնելու մասին օրենքը 24.10.2018թ. ՀՕ-405-Ն խմբագրվել է և հասարակության և պետության կարիք բառերի փոխարեն սահմանվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով: Սույնի հետ կապված առաջարկում ենք տվյալ հարցի վերաբերյալ ստանալ Արդարադատության նախարարության կարծիքը, քանի որ հնարավոր է, որ տվյալ լրացումը ընդունելուց հետո ստացվի մի իրավիճակ երբ նույն հոդվածը տվյալ դեպքում 9-րդ հոդվածը կպարունակի նույնաբովանդակ երկու կետ այն է` 2-րդ կետը և նախագծով առաջարկվող 7.1 կետը տարբեր խմբագրություններով: Նախագծի հիմնավորումներում մենք չգտանք որև փաստարկ, որը կհիմնավորվեր տվյալ փոփոխության անհրաժեշտությունը: Գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի տրամաբանությունը կայանում է նրանում, որ բոլոր այն դեպքերում երբ գնահատման արդյունքը պարտադիր է կողմերից մեկի համար և առնչվում է պետությանը կամ համայնքին սահմանվում է լրացուցիչ կարգ գործընթացը հսկողության տակ պահելու նպատակով` բացառելով կամ նվազեցնելով բացասական երևույթների գործոնները: Հասարակության և պետության կարիքների համար վերցվող (օտարվող) սեփականության մասին օրենքի և 24.10.2018թ. ՀՕ-405-Ն փոփոխված տարբերակի 6-րդ հոդվածում նշվում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականությաունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության: Այսինքն անկախ նրանից, թե ով է ձեռքբերողը եթե գործընթացը նախաձեռնվել է կառավարության կողմից համապատասխան որոշումով այն օտարվում է պետական կարիքների համար, իսկ դա ըստ ՀՀ Սահմանադրության վերոմեջբերյալ հոդվածների հնարավոր է միմիայն բացառիկ դեպքերում հանրության շահերի ապահովման նպատակով: Որպես ամփոփում ուզում ենք շեշտել, որ Սահմանադրության պարտադիր պահանջներից մեկն այն է, որ պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի համարժեք փոխհատուցում: Այսինքն Սահմանադրությունը պարտավորեցնում է պետությանը ապահովել նորմի կատարումը օգտագործելով համապատասխան գործիքակազմ, որը ըստ մեզ արտացոլված է Գնահատման գործունեության մասին օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Եթե Կադաստրի կոմիտեն գտնում է, որ դա այդպես չէ և կարիք կա լրացումների ապա Կադաստրի կոմիտեն փաստում է, որ գործընթացը իրականացվել է և իրականացվում է ՀՀ Սահմանադրության (1995թ. խմագրությամբ) 28 -րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության (2005թ. խմագրությամբ) 31-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության (2015թ. խմագրությամբ) 60-րդ հոդվածի ակնհայտ խախտումներով և ոտնահարմամբ չապահովելով համարժեքության նորմի պարտադիր պահանջի վերաբերյալ վերահսկողություն սահմանելու պարտավորությունը և չօգտվելով նորմի ապահովովման համապատասխան օրենսդրական կարգավորումներից: Գերական հանրային շահ ճանաչված տարածքների մի խումբ բնակիչներ (33 -րդ թաղամաս, Բյուզանդի փողոց, Տերյան 23 և 25 և Լալայան փողոցի բնակիչներ)
12 Պետական կարիքների զոհեր 05.01.2024 22:15:02 Նախագծի Հոդված 3-ի և 4-ի վերաբերյալ մեր կարծիքը արտահայտված է սույն նախագծի հոդված 1-ի վերաբերյալ դիտարկումներում, ավելացնենք միայն, որ անհասկանալի է թե ինչու Գնահատման գործունեության մասին օրենքի 9-րդ հոդվածում նշված 8 դեպքերից 7-ի դեպքում մասնագիտական հանձնաժողովը քննության առարկա դարձնում է գնահատումները իսկ և միայն մի դեպքում չի դարձնում: Մեր կարծիքով բոլոր պարտադիր դեպքերը պետք է պարտադիր դառնան քննության առարկա և տրվի մասնագիտական եզրակացություն: Գերական հանրային շահ ճանաչված տարածքների մի խումբ բնակիչներ (33 -րդ թաղամաս, Բյուզանդի փողոց, Տերյան 23 և 25 և Լալայան փողոցի բնակիչներ)
13 Պետական կարիքների զոհեր 05.01.2024 22:15:02 Ինչ վերաբերում է նկարագրության արձանագրության կազմման նոր կագին ընդհանուր առմամբ գաղափարը ողջունելի է, հասկանալի և անհրաժեշտ, սակայն սույն Նախագծի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգի 5-րդ կետում նշված է, որ նկարագրության արձանագրություն կարող են կատարել որակավորված մասնագետները կամ չափագրողները սույնի հետ կապված ցանկանում ենք հայտնել, որ նախ և առաջ տարածք պետք է մտի չափագրողը ուղղի անճշտությունները այնուհետև որակավորված մասնագետները կազմեն նկարագրության արձանագրությունները: Արձանագրություներում պետք է արտացոլվեն մանրամասն տեղեկություններ կարգավիճակը չճշտված գույքերի վերաբերյալ: Որակավորված գնահատող մասնագետները նշված նկարագրության արձանագրությունների հիման վրա պետք է կազմեն գնահատման հաշվետվություն որում պետք է գնահատվեն առանձին բոլոր օրինական գույքերը և կարգավիճակը չճշտված գույքերը` առանձին-առանձին ստացված արժեքները չգումարելով իրար: Սա այն դեպքի համար է երբ հարկ կհամարվի փոխատուցել նաև կարգավիճակը չճշտված գույքերը, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա կատարել նոր գնահատում: Սակայն անկախ ամենից գնահատողը (հաշվետվություն կազմողը) պետք է տեղազննություն կատարի գնահատվող գույքերում, համեմատի սեփական ստացած տվյալները պատվիրատուի կողմից իրեն տրամադրված տվյալների հետ, գույքի սեփականատիրոջ հետ, իսկ անհրաժեշտության դեպքում փորձագետի ներգրավմամբ, մանրամասն պետք է ճշտի բոլոր ելակետային տվյալները ինչպես որ պահանջվում է Կառավարության 1355-ն որշման գնահատման ստանդարտում: Ինչ վերավերում է այն դեպքին երբ սեփականատերը թույլ չի տալիս կատարել նկարագրության արձանագրություն ապա անթույլատրելի է դա անել հարկադրանքի միջոցով ներգրավելով հարկադիր կատարման աշխատակիցներին և գործընթացը պետք է անել առկա հնարավորություններից ելնելով քանի որ ՍԴՈ 92 որոշմամբ նշված է, որ սեփականության օտարման գործընթացը պետք է կազմակերպվի ոչ թե բռնագանձման եղանակով այլ մոտեցումը պետք է լինի բարեխիղճ գնորդի տրամաբանությունը: Գերական հանրային շահ ճանաչված տարածքների մի խումբ բնակիչներ (33 -րդ թաղամաս, Բյուզանդի փողոց, Տերյան 23 և 25 և Լալայան փողոցի բնակիչներ)