Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մհեր Մխիթարյան 20.12.2023 15:08:23 Էս տեսակ փնթի ձեւով չի կարելի աշխատել, ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ բաժինը նախորդ տարվանը copy-past եք արել, իսկ տարեթվերը չեք փոխել ու դուրս է գալիս որ քննարկում եք օրենսդրական նախաձեռնություն նախորդ տարվա համար։ Տես՝ Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2 Մհեր Մխիթարյան 20.12.2023 15:10:34 Անցյալ տարի դեկտեմբերի 19-ին արդեն ընդունվեց ԱԺ-ում երկարացումը։ Հիմա դեռ նոր դրել եք քննարկման, ի՞նչ շանս կա, որ կընդունվի։ Եթե կընդունվի, ե՞րբ։ Իսկ եթե հունվարի 1-ից չենք ունենա երկարաձգումը, ինչ է տեղի ունենալու մինչեւ ընդունելու ամսաթիվը։ Հայտնում ենք, որ օրենքի նախագիծը ընդգրկվել է Ազգային Ժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգում: