Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդան Ալոյան 20.12.2023 11:25:51 Աջառին հայցքից գործընթացը դյուրինացնող թվացող փոփոխությունը իրականում առաջացնելու է լրջագույն խնդիրների։ Ներկայումս բանկերը հիփոթեքային պայմանագրերը կնքում են իրենց կողմից հաստատված ձևանմուշներով՝ առավելապես, որոշ դեպքերում՝ բացառապես բանկի իրավուքները և շահերը պաշտպանող, հաճախ նաև բանկի իրավունքի չարաշահման հանգեցնող դրությներով, որոնք որևէ կերպ փոփոխության ենթակա չեն։ Հաշվի առնելով բնակչույթն իրավագիտակցության մակարդակը, հիփոթեքից զատ այլ տարբերակ չունենալու, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու ցանկությունը, գնորդերը ստիպված համաձայնում են բանկի առաջարկած ցանկացած դրույթի, հակառկ դեպքում ուղակի չեն կարողանում գույք ձեռք բերել։ Նոտարիատի մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նոտարը պայմանագիրը վավերացնելիս հաստատում է դրա օրինականությունը։ Այսինքն նոտարի ֆունկցիան միայն անձանց ու ստորագրություննների իսկություն հաստատելը չէ, այլ նաև այնպիսի պայմանագրի վավերացումը, որը բոլոր դրությներն օրինական է։ Ահա նոտարի այս լիազորությունը/պարտավորությունը ներկայումս գոնե որոշակիորեն զսպում է բանկերի ցանկությունը պայմանագրում բանկի շահերից բխող ցանկացած՝ այդ թվում ապօրինի դրությներ պարունակող կետեր ներառելու մասով։ Իսկ կադաստրի կոմիտեն պայմանագրի դրությների վերաբերյալ որևէ ուսումնասիրություն կատարելու կամ որևէ կարծիք հայտնելու իրավասություն չունի, քանի որ վերջինս միայն գրանցող մարմին է։ Արդյուքնում պայմանագրի ապօրինի կետերի հետևանքով խնդրի առաջ է կանգնելու միայն գնորդը։ Արդյունքում միանշանակ բանկերը պայմանագրերում ներառելու են կամայական ապօրինի դրույթներ։ Թվում է, թե գնորդի ընտրության հնարավորությունը միևնույն է մնում է, և վերջինս կարող է նախընտրել նոտարական կարգով պայմանագրի վավերացումը, սկայան համոզված եմ, որ բանկերի կողմից գործընթացները կազմակերպվելու են այնպես, որ անձիք ստիպված լինեն ընտրեն առանց նոտարի վավերացման գործարքի կնքման։ Այսինքն գնորդների ընտրության հնարավորությունը կունենա լոկ ձևական բնույթ։ Բացի այդ նոտարը առցանց եղանակով ստուգում է նաև գույքը օտարող ֆիզիկական անձի ամուսնացած լինելու փաստը, ինպիսի հնարավորություն չունի բանկը, և այս մասով ևս նորից առաջանալու են այն ռիսկերը, որոնք կային նախկինում, երբ նոտարները դեռ չունեին այդ տեղեկությունը ստուգելու հնարավորությունը։ Այսինքն այս մասով հետընթաց ենք ունենալու։
2 Տիգրան Ստեփանյան 24.12.2023 00:14:41 Նախագիծը բացարձակ անընդունելի է, ի՞նչ է նշանակում <<առանց նոտարական վավերացման՝ բանկի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների հավաստման միջոցով, կնքել հիփոթեքի եռակողմ պայմանագիր>>։ Դե բանկերին ու նման այլ նախագծերի պատվիրատուներին գործարքների վավերացման լիազորություն էլ տվեք, գործարքների վավեր կամ անվավեր ճանաչելու լիազորությունն էլ հետը
3 Andranik Ghazaryan 24.12.2023 21:56:11 Այն, որ առաջնային(կառուցապատողից) և երկրորդային շուկաներից բնակարանի ձեռքբերումը դեպքերի ավելի քան 99 տոկոսում կատարվում են հիփոթեքային վարկերի միջոցով, բացառապես էլ ավելի է հիմնավորում նման օրենսդրական նախաձեռնության հույժ անհրաժեշտությունը, ինչը հետագայում կբարելավի վարկավորման պրոցեսները, կազատի նոտարական ավելորդ ծախսերից, պայմանագրի պայմանները ազատորեն կհամաձայնեցնեն բանկերը և հաճախորդները և խնդիր չի առաջանա որևէ նոտարի տեղ-տեղ կամայական մոտեցման կամ ձևական պահանջի արդյունքում պայմանագիր փոփոխել և ավելորդ քաշքշուկի մեջ ընգնել, որի արդյունքում անհարկի ձգձգվում են գործընթացները, որի ընթացքում չի բացառվում վերաֆինանսավորման տոկոսադրույքի տատանումների արդյունքում բանկի կողմից այնպիսի տոկոսադրույքի սահմանումը, որը էականորեն տարբերվում է հաճախորդի դիմումով խոստացված տոկոսադրույքին։ Նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ դիտարկումներին արձագանքելով և չնսեմացնելով նոտարական գործունեության և այդ ինստիտուտի էական նշանակությունը՝ իրավաբանական փաստերի, գործողությունների և գործարքների վավերացման և որպես ապացույց արժանահավատության ամրապնդման գործում, առաջարկում եմ, որպեսզի ապահովվի բանկերի անաչառ գործելու և չարաշահումները բացառելու երաշխիքները, առաջարկում ենք օրենքով բանկերին օժտել ոչ միայն գնման իրավունքի, այլև հիփոթեքի առարկա ցանկացած անշարժ գույքի գրավի և առուվաճառքի պայմանագրեր վավերացնելու իրավունքներով՝ հետագայում նախատեսելով պատասխանատվություն բանկի համար ակնհայտ կեղծ վավերացում դնելու համար՝ նոտարին բնորոշ նույն սկզբունքով։