Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-ը հունվարի 2018 թվականի N       -Ն

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի    -ի

N       -Ն որոշման

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացմամբ:
  3. Սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և սույն կարգի համաձայն համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճեները: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճեների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:
  4. Մշակույթի և արվեստի բնագավառներում քաղաքացու կողմից սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից օրենքով սահմանված կարգով մշակվում և շրջանառվում է քաղաքացու տարկետում տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:

 

2. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ մշակույթի և արվեստի բնագավառներում հետևյալ ձեռքբերումներ ունեցող քաղաքացիները՝

      1) մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները, եթե հանդիսանում են սույն կետի 2-րդ ենթակետում նախատեսված առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր,

      2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն երեք նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,

      3) միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

  1. Սույն կարգի 5-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով:
  2. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.01.2018 - 01.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9450

Տպել