Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2023 թվականի N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Հավելվածի հարցաշարի 9.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

9.3.

համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 3, կետ «բ»,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, մաս 2

 

 

 

3.0

Փաստաթղթային տեսազննություն

 

»,

  • Հավելվածի հարցաշարի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

13.

Փոխադրումներ

իրականացնողի կողմից

պահպանվում է վարորդի

աշխատանքային

ռեժիմը

«Ավտոմոբիլային

տրանսպորտի մասին» օրենք,

հոդված 21, մաս 3, կետ «ե»

 

 

 

4.0

Փաստաթղթային

տեսազննություն

 

»․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                           Ն. Փաշինյան
                           վարչապետ              

                         

  • Քննարկվել է

    19.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1697

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ