Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

«     »  _________ 202    թվականի     N  __________         - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության  և Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության կարիքների համար գնվելիք` պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաս­տաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները, իրականացվում են համապատաս­խանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության և պետական այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմա­կեր­պությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                                                               Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    18.12.2023 - 03.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1821

Տպել