Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2023 թվականի ____________ N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1605-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին»
N 1605-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
- որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
- որոշման 4-րդ և հավելվածի 1-ին կետերում «2023» թիվը փոխարինել «2024» թվով,
- հավելվածի 10-րդ կետից հանել «՝ կոմիտեի կողմից մշակված ազգային գեոպորտալի միջոցով» բառերը,
- հավելվածի 20-րդ կետը «վաճառվում են» բառից հետո լրացնել «(վաճառվող կոնսոլիդացված հողամասի մակերեսը չպետք է պակաս լինի սույն ծրագրի 23-րդ կետով սահմանված կոնսոլիդացիայի տարածքից՝ 5 հա)» բառերով,
- հավելվածի 23-րդ կետում «տարածքին» բառից հետո հանել «բացառելով ձեռք բերվող հողերի և կոնսոլիդացիայի տարածքի միջև այլ սուբյեկտներին պատկանող հողերի առկայությունը՝» բառերը,
- հավելվածի 28-րդ կետում «1 մլրդ»բառերը փոխարինել «550 մլն» բառերով,
- հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետում «200» թիվը փոխարինել «80» թվով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
14.12.2023 - 29.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2686
Տպել