ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (2023 թվականի մայիսի 29-ի ՀՕ-155-Ն), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (2023 թվականի մայիսի 29-ի ՀՕ-156-Ն) և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (2023 թվականի մայիսի 29-ի ՀՕ-157-Ն) օրենքների ընդունմամբ: Նշված օրենսդրական փոփոխություններով պետական կառավարման համակարգում ստեղծվել է պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հուլիսի 12-ի N 28-Լ հրամանով հաստատված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրության 8-րդ կետի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գտնվելու վայրն է՝ 0028, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22 (այսուհետ՝ Տարածք), որը 2009-2023 թվականներին հանդիսացել է նաև նախկին Գիտության կոմիտեի հասցեն, և վերջինս իր 39 հաստիքային միավորով զբաղեցրել է Տարածքի 7-րդ և 8-րդ հարկերը:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ Գիտության կոմիտեն և Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլելու արդյունքում ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պետական հիմնարկը, վերջինիս գործունեությունը անխափան կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքների փոխանակում, ինչպես նաև հատկացնել նոր տարածք:
ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 14-ի 838-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանվել է 71, անհրաժեշտություն է առաջացել, Տարածքի 7-րդ և 8-րդ հարկերից բացի, տրամադրել նաև 6-րդ և 9-րդ հարկերը, որը ներկայումս զբաղեցնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Բարձրագույն որակավորման կոմիտեն ներկայումս զբաղեցնում է Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող 503.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով երրորդ հարկը (որից 35.3 քառ. մետրը հանդիսանում է ընդհանուր օգտագործման աստիճանավանդակ) երրորդ հարկում գտնվող տարածքը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը անխափան իրականացնելու նպատակով անհարժեշտություն է առաջացել է Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող երրորդ հարկի տարածքը հետ վերցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, որը հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին, իսկ վերջինիս զբաղեցրած, Երևան քաղաքի Օրբելի եղբայրների 22 հասցում գտնվող 9-րդ հարկը տրամադրվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, ինչը հնարավորություն կտա ապահովել վերը նշված բոլոր կառուցվածքների անխափան գործունեությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 158-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գույք ամրացնելու մասին» Հայաստնի Հանրապետության որոշման նախագիծը:
Միաժամանակ հայտնում եմ, որ Երևան քաղաքի Օրբելի եղբայրների 22 հասցեում գտնվող 6-9-րդ հարկերը չափագրվել են Էդգար ժիրայրի Պետրոսյանի կողմից (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված N 0179 վկայական):
-
Քննարկվել է
14.12.2023 - 29.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1727
Տպել