ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով.
«8. Տվյալ հարկային տարվա ընթացքում հարկատուի կողմից Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները ամբողջությամբ կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։
Հանրապետության նախագահ Վ.Խաչատուրյան
2023 թ.
Երևան
ՀՕ-Ն
-
Քննարկվել է
14.12.2023 - 30.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 2466
Տպել