«Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4րդ մասի պահանջի կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի ներդրման ժամանակացույցի սահմանման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի գործընթացի լիարժեք կազմակերպման, ինչպես նաև սպանդանոցների համաչափ տեղաբաշխումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել նոր սպանդանոցներ:
Արդյունքում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը:
Կատարման ժամկետների որոշումը պայմանավորված է նոր սպանդանոցների ստեղծմամբ, մասնավորապես.
Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի գործընթացի լիարժեք կազմակերպման, ինչպես նաև սպանդանոցների համաչափ տեղաբաշխումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել 40-70 սպանդանոցներ՝ կախված կարողությունների հագեցվածությունից:
ՀՀ տարածքում գործում է 17 սպանդանոց, ինչպես նաև սպանդանոցային մորթի գործընթաց կազմակերպելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացվել է 30 հայտ:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Ծառայության հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել է «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են հանձհամապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով: Ներկայացված գործարար ծրագրերի համաձայն՝ սպանդանոցները կշահագործվեն մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
Միաժամանակ Ծառայության կողմից կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ և աշխատանքային հանդիպուներ համապատասխան մասնագետների և սպանդանոցային մորթի գործընթաց կազմակերպող տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց մասնակցությամբ, որոնց արդյունքում վերջիններս հայտնել են, որ պատրաստ են սպանդանոցները շահագործել մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծերի ընդունումը պայամանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացի կարգավորմամբ:
Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հստակ կսահմանվեն կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը:
Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացի իրականացմանը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
16.01.2018 - 01.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 9902
Տպել