Հիշել նախագիծը

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__ ________ 2023 թվականի N ____Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելիս բնակելի տարածությամբ ապահովելու, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և փոխհատուցման չափը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

Ն. Փաշինյան

   

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

-ի N -Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածով սահմանված հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ ծառայության վայր ծառայության փոխադրելու դեպքում բնակելի տարածությամբ ապահովելու, իսկ դրա անհնարինության դեպքում բնակելի տարածության վարձակալման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգը տարածվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսած պաշտոնների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ (այսուհետ՝ շահառու)։
  3. Հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ ծառայության վայր ծառայության փոխադրելիս բնակարանային ֆոնդի առկայության և շահառուի ծառայության վայրի վարչական տարածքի (համայնքի) ու շահառուի մշտական (փաստացի) բնակության հաշվառման և/կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի (համայնքի) միջև հեռավորությունը առնվազն 30 կիլոմետր կազմելու դեպքում շահառուին տրամադրվում է ծառայողական բնակարան  այն վայրում, որտեղ վերջինս փոխադրվել է։ Անհրաժեշտության ծագման պահին բնակարանային ֆոնդում շահառուների թվին համապատասխան ծառայողական բնակարանների քանակի անբավարարության դեպքում շահառուներին ծառայողական բնակարան տրամադրվում է վիճակահանության արդյունքներով։ Վիճակահանությունը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման գործառույթն իրականացնող ստորաբաժանման կողմից հետևյալ կերպ. թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ: Թեկնածուները իրենց ազգանունների այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ, ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:
  4. Բնակարանի հատկացումն իրականացվում է Ծառայության գլխավոր քարտուղարի և  շահառուի միջև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման միջոցով՝ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցների հաշվին։
  5. Հատկացված ծառայողականբնակարանի նկատմամբ հարկադիր կատարողի անհատույց օգտագործման իրավունքի դադարում է սույն կարգի 16-րդ կետով սահմնված հիմքերով։
  • Սույն կարգով սահմանված շահառուների ընտանիքի անդամներ են համարվում՝

1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

  1. Սույն կարգի համաձայն ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունի այն շահառուն, ում ծառայության վայրում չեն ապահովել ծառայողական բնակելի տարածությամբ, և ծառայության վայրի վարչական տարածքի (համայնքի) ու շահառուի մշտական (փաստացի) բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է առնվազն 30 կիլոմետր: Շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը բազմաբնակավայր համայնքում գտնվելու դեպքում` սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի կիրառման նպատակով հիմք է ընդունվում իրավասու պետական մարմնի կողմից հրապարակված կամ համապատասխան պետական մարմնի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

  1. Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում շահառուներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերն են՝

 

Բնակավայրը

Ընտանիքի անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 անդամից ավելի

Երևան քաղաքում

65․000(ՀՀ դրամ)

85․000(ՀՀ դրամ)

Այլ քաղաքներում

38․000(ՀՀ դրամ)

50․000(ՀՀ դրամ)

Այլ բնակավայրերում

20․000(ՀՀ դրամ)

25․000(ՀՀ դրամ)

 

  1. Սույն կարգի համաձայն՝ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում ծառայության վայրում ծառայողական բնակելի տարածությամբ չապահովված այն շահառուն`

1) ով ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական (փաստացի) բնակության հաշվառում կամ միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.

2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական (փաստացի) բնակության հաշվառման վայրը կամ օտարել է միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.

3) ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

  1. Ամսական դրամական հատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է զեկուցագիր` ուղղված գլխավոր հարկադիր կատարողին, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների վավեր անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նախատեսված ընտանիքի անդամներ ունենալու դեպքում՝ համապատասխանաբար ուսումնառությունը կամ անգործունակությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու՝ ներառյալ սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օտարման հանգամանքի առկայության կամ բացակայության մասին: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան 15 աշխատանքային օր վաղեմության ժամկետ ունենալու դեպքում․

4) օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագրի և իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։

  1. Շահառուին ամսական դրամական հատուցումը հաշվարկվում է շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մուտքագրվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած և վճարվում է անկանխիկ եղանակով՝ գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտի հիման վրա:
  2. Շահառուին վճարվող ամսական դրամական հատուցման չափը կարող է փոփոխվել` շահառուի դիմումի հիման վրա` շահառուի ընտանիքի անդամների թիվն ավելանալու կամ նվազելու կամ սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված համապատասխան հանգամանքը վերանալու դեպքում:
  3. Ամսական դրամական հատուցում ստացող շահառուին Ծառայության կառուցվածքային ստորաբաժանման վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածքում գտնվող ստորաբաժանում փոխադրելու դեպքում ամսական դրամական հատուցման վճարումը շարունակվում է գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտով՝ փոխադրվող անձի զեկուցագրի հիման վրա, եթե բավարարում է սույն կարգով սահմանված պայմանները։
  4. Շահառուին իր մշտական բնակության վայրից այլ աշխատանքի վայր տեղափոխման դեպքում նախկին վայրում ծառայողական բնակելի տարածքն ազատվում է նոր նշանակումից հետո 15 օրվա ընթացքում, իսկ վարձակալված բնակելի տարածքի համար դրամական փոխհատուցումը կարող է շարունակվել առնվազն 15 օր` մինչև նրա ընտանիքի անդամների տեղափոխվելը նոր բնակավայր:
  5. Ամսական դրամական հատուցում ստացող շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ն իր ծառայության վայրի ստորաբաժանում ներկայացնել սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված տեղեկանքը: Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 9-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության դեպքերում ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում այդ հանգամանքների ծագման օրվանից մինչև սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված տեղեկանքը ներկայացնելու օրը շահառուին վճարված ամսական դրամական հատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է շահառուին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ շահառուի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված ամսական դրամական հատուցման ընդհանուր գումարը, որից շահառուի հրաժարվելու դեպքում՝ այդ գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:
  6. Ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) շահառուն ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ձեռք է բերել միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ շահառուի ընտանիքի անդամը՝ միանձնյա սեփականության իրավունքով.

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (hարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից) ազատվելու դեպքում։

 

  • Քննարկվել է

    13.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1719

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ