ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի Նոր Հաճըն ավագանին որոշում է.
1.Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2024 թվականի համար սահմանել տեղական վճարների միասնական դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
12.12.2023 - 27.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարան
Դիտումներ` 1722
Տպել